Ազատագրված տարածքները հենց այն­պես՝ առանց դրա դիմաց ինչ-որ բան ստանալու հանձնելը դիվանագիտա­կան ապաշնորհության դրսևորում կլինի

Հրապարակը գրում է.«Երեկ ռուսական, ապա ադրբե­ջանական մամուլում էյֆորիկ վիճակ էր՝ լուրեր էին հրապարակվում այն մասին, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստան-Սփյուռք ֆորումի ժամա­նակ հայտարարել է, որ Ադրբեջանի հետ քննարկում են մի շարք տարած­քների հանձնման հարցը՝ «այն տարածքների, որոնք անվտանգության տեսակետից սպառնալիք չեն ստեղծի ոչ Ղարաբաղի, ոչ հարցի կարգավոր­ման համար»: Իսկ եթե դրան ավելաց­նենք նաև Նալբանդյանի ելույթից մի քանի հատված, իրավիճակն ավելի կհստակվի: Ասենք՝ այս մասը. «Հայա­ստանը բազմիցս հայտարարել է, որ ընդունում է եռանախագահների այս առաջարկությունները, այս սկզբունք­ները՝ որպես բանակցությունների հիմք»: Կամ «Բանակցային գործըն­թացի շուրջ մեր մոտեցումները հա­մահունչ են միջազգային հանրության, եռանախագահների դիրքորոշմանը»: Եվս մեկ հատված. «Ամեն անգամ, երբ եռանախագահները հանդիպում­ների արդյունքներով հայտարարու­թյուն են տարածում, ջրի երես է դուրս գալիս, թե որքան իրականությունից հեռու են ադրբեջանական կեղծիք­ները, և որքան համահունչ են միջա­զգային հանրության մոտեցումները մեր տեսակետների հետ»: Սակայն ընդամենը օրեր առաջ ամերիկյան համանախագահ Հոգլանդի հայտա­րարությունը մեկնաբանելիս իշխա­նական բանախոսները մեզ հավաս­տիացնում էին, որ հողերի հանձնման հարցը չի կարող բանակցությունների առանձին առարկա լինել: Որ առանց Արցախի անկախության ամրագրման հողերի վերադարձի մասին խոսք լի­նել չի կարող: Որ հենց այդ հողերն են Արցախի անվտանգության «երաշ­խավորը», և դրանք վերադարձնելու պարագայում մենք կզրկվենք մեր մի­ակ հաղթաթղթից: Դրանք հենց այն­պես՝ առանց դրա դիմաց ինչ-որ բան ստանալու հանձնելը դիվանագիտա­կան ապաշնորհության դրսևորում կլինի: Եվ մենք պատերազմում հաղթողից կվե­րածվենք խաղաղություն մուրացողի»,- գրում է թերթը:   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

դիտվել է 13 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am