Էրդողանը Սթոլթենբերգի հետ քննարկել է քրդական հանրաքվեն և ՌԴ-ից С-400-ների գնումը
Թուրքական «Սաբահ» պարբերականը հայտնում է,որ ԱՄՆ Նյու Յորք քաղաքում, որտեղ ընթանում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանը, առանձին հանդիպում են ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, քննարկել են Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության միջև C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ պայմանագրի կնքման հարցը: Ստոլտենբերգը Թուրքիայի ղեկավարի հետ հանդիպումը բնութագրել է որպես «հրաշալի», այլ մանրամասներ լրատվամիջոցներին առայժմ հայտնի չեն: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Սիրիայում տիրող իրավիճակը, Իրաքյան Քուրդիստանի սպասվելիք հանրաքվեն և այլ հարցեր: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ զրույցում Էրդողանը շեշտել է, որ դեմ է Իրաքյան Քուրդիստանի անկախացմանը՝ շարունակելով կողմ մնալ Իրաքի տարածքային ամբողջականության պահպանմանը:
