Էրդողանի թիկնազորին ամերիկյան զենք չեն վաճառի
Associated Press-ը՝ հղում անելով Կոնգրեսի աղբյուրին հայտնում է,որ ԱՄՆ իշխանությունները հետ են կանչել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության ծառայությանն ամերիկյան զենք մատակարարելու թույլտվության մասին առաջարկը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ թիկնապահները բախումների մեջ են ներքաշվել Էրդողանի՝ Վաշինգտոն այցի դեմ հանդես եկող ցուցարարների հետ։ Զենքի վաճառքի մասին համաձայնագիրը գնահատվել է 1.2 մլն դոլար։
