Չինաստանի ռազմական կցորդն ակնարկում է ռազմական համագործակցության մասին (video)

«Հայաստանի և Չինաստանի միջև ռազմական համագործակցությունը մեծ ներուժ ունի»,-Չինաստանի դեսպանատանը կազմակերպված ԶԼՄՆ-երի ընդունելության ժամանակ ասաց Հայաստանում Չինաստանի դեսպանատան ռազմական կցորդ Ան Ցյանը՝ ընդգծելով, որ ամեն ինչ կանի հաջողության հասնելու համար։

«Լինելով ռազմական կցորդ՝ իմ առաջնային նպատակն է զարգացնել համագործակցությունը երկու երկրների միջև ռազմական ոլորտում։ Թե՛ Հայաստանը, թե՛ Չինաստանը մշակութային ընդհանրություն ունեն։ Պատմության ընթացքում թե՛ Հայաստանը, թե՛ Չինաստանը շատ դժվարությունների միջով են անցել։ Երկու երկրներն էլ կարողացել են այդ դժվարություններից դուրս գալ։ Եվ այդ ամենը հիմք էր, որպեսզի զարգացնենք համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական ոլորտում։ Իհարկե, կան շատ աշխատանքներ անելու։ Միջազգային խաղաղապահության, հումանիտար ականազերծման, ռազմական կրթության, ռազմական բարեփոխումների և տեխնոլոգիաների ոլորտում ևս կարող ենք համագործակցել։ Այդ համագործակցության ոլորտները զարգացման մեծ ներուժ ունեն։ Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի հայ-չինական հարաբերությունները ռազմական ոլորտում զարգանան»,- ընդգծեց Ցյանը։

Անդրադառնալով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պաշտպանության նախարարությանը կից միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրենի գլխավորած պատվիրակության այցին Հայաստան՝ ռազմական կցորդն ասաց, որ այդ այցն անձամբ ինքն է կազմակերպել, որպեսզի ավելի ամրապնդվի համագործակցությունը։

«Պատվիրակությունը, որը այցելել էր Հայաստան, շատ գոհ էր հանդիպումների արդյունքներից։ Վստահ եմ, որ ռազմական ոլորտում համագործակցությունը երկու երկրների միջև հաջող կլինի։ Ես ամեն ինչ կանեմ դրա համար»,- հատկանշեց Ան Ցյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

դիտվել է 180 անգամ
Լրահոս
Պարոն Կարապետյա՛ն, ստիպե՛ք Նիկոլ Փաշինյանին այս հարցը լուծի․ Ռուզան Ստեփանյանի փաստերով խոսքը (video) Թուրքիայում բնակելի շենք է փլուզվել Զոհվածների ու անհետ կորածների հարազատների ուղիղ պահանջները․ ի՞նչ ասացին նրանք Նարեկ Կարապետյանին (video) Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակն այս պահին ՔՊ-ի ջանքերով տեսանելի ապագայում հայտնվելու ենք թուրքական շահերի ու նրա զինուժի ուղիղ պահանջների տակ ՀՀ-ում տարկետում ստացած որոշ քաղաքացիների համար զորակոչի տարիքային շեմը կհասնի 32-ի Փաշինյանը՝ շաքեցի կնոջը ծափահարած ընդդիմության պահվածքից հունից դուրս եկավ (video) Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի ու անցնի առաջ «Ադրբեջանցի զինծառայողը պետք է կանգնի հայկական դատարանի առջև» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Սադրիչնե՛ր, ձեր քթներից հանելու եմ»․ Փաշինյանի խանգարված բղավոցներն ԱԺ-ում (video) Փաշինյանի խայտառակ ու սուտ պատասխանը՝ Արամ Վարդևանյանի ուղիղ հարցին (video) Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավոր Ովքե՞ր են ադրբեջանցի տեռորիստին պաշտպանողները․ Փաշինյանը «պայթեց» Ազգային ժողովում (video) Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը. «Հրապարակ» Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը, և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ» ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ» Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումներ կսկսվեն. «Հրապարակ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am