Քյարամյանի մերձավորներն ազդել են Աշոտյանի գործով վկաների ցուցմունքների վրա

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությանը հայտնի է դարձել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման դատական նիստից որոշ ուշագրավ մանրամասներ: Հիշեցնենք, որ, ըստ տեղեկությունների, Աշոտյանի փաստաբանական թիմը միջնորդություն էր ներկայացրել նիստը դռնբաց անցկացնելու վերաբերյալ, սակայն դատարանը այն մերժել էր: Ըստ ամենայնի, լայն հասարակությունից թաքցնելու շատ բաներ կային:

Թեպետ Ա. Աշոտյանին է Քննչական կոմիտեն մեղադրում գործի քննությանը խոչընդոտելու և վկաների ցուցմունքների վրա ազդեցություն գործելու համար, սակայն նախորդ շաբաթվա դատական նիստին Աշոտյանի պաշտպանական թիմը հրապարակել է ճիշտ հակառակը հաստատող փաստեր, որոնք դիտավորյալ անտեսվել են:

Մասնավորապես, գործով անցնող անձանց գաղտնալսման տվյալներում առկա են սկանդալային տեղեկություններ առ այն, որ ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի մերձավորներն են հետևողական քայլեր գործադրել Աշոտյանի գործով անցնող մի շարք վկաների և մեղադրյալների ցուցմունքների վրա ազդելու, ՀՀ փոխնախագահի դեմ վկաներ կորզելու համար:

Դա է պատճառը, որ ՔԿ-ի կողմից անտեսվել են մյուս բոլոր փաստարկները, և շինծու մեղադրանքներով Արմեն Աշոտյանի կալանավորման ժամկետը երկարաձգվել է մինչև հոկտեմբերի 15-ը:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում են

դիտվել է 241 անգամ
Լրահոս
Մենք տղա էինք ու պահեցինք․ Սերժ Սարգսյանը՝ Արցախը պահելու մասին Կործանված թուրքական F-16-ը օդ էր բարձրացել անհայտ օբյեկտի պատճառով Առատ ձյան և բքի պատճառով Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են Բա դա մեր տարածքը չի՞. առանց մեզ մեր մասին պայմանագի՞ր են ստորագրում. Սերժ Սարգսյան Սերժ Սարգսյանը՝ ներընդդիմադիր պայքարի մասին Սինոդը Հայ Եկեղեցում․ Տեր Արարատ քահանա Պողոսյան Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում․ «Փաստինֆո» Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի հատուկ նշանակության ուժերին Իրանում ռեժիմի փոփոխությունը կարող է «շրջափակման» ռիսկեր ստեղծել Թուրքիայի համար Ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել են «Հարավային գազային միջանցքի» համագործակցության հարցերը «Քնած» ակադեմիան․ կոռուպցիա, հովանավորչություն ու գիտության անկում Ադրբեջանում Իրանը և ԱՄՆ-ն միջուկային խնդրի ու պատժամիջոցների վերաբերյալ նախաձեռնություններ են ներկայացրել Կրոնական ազատությունը երբեք չպետք է ենթարկվի կառավարության միջամտությանը․ Սամվել Կարապետյան «ՔՊ-ականնե՛ր, լափում էիք, բա հիմա ինչի՞ց վախեցաք». Ռուզան Ստեփանյան (video) Հիբրիդային պատերազմից եք խոսում․ ինչո՞վ է զբաղվելու ԵՄ–ից Հայաստան եկող խումբը (video) «Թոշակառունե՛ր, զգուշացնում եմ՝ Նիկոլը 10 հազար տալու է, 30 հազար տանի»․ Ռուզան Ստեփանյան (video) ՀՐԱՏԱՊ կարգով պետք է բարձրացվի հայերի վերադարձն Ադրբեջան, թե չէ Ալիևը գիտե՞ք՝ ինչ կանի մոտ օրերս (video) Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունները մի քանի ժամով ընդհատվել են խորհրդակցությունների համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am