ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներին առաջարկվել է մարդասիրական ճանապարհ բացել Աղդամով եւ Լաչինով․ ՌԴ (video)

Հուլիսի 25-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների ընթացքում մեր կողմից առաջարկվել են լարվածության թուլացման իրատեսական փոխզիջումային հանգուցալուծումներ, որոնք կողմերը մշակում են։ Այս մասին օգոստոսի 16-ին Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման թեմայով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

«Խոսքը վերաբերում է Աղդամով եւ Լաչինով միջանցքների զուգահեռ բացմանը՝ քաղաքացիական անձանց եւ ոչ ռազմական բեռների տեղաշարժի համար։ Դա անհրաժեշտ նախադրյալներ կստեղծի պաշտոնական Բաքվի եւ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության լիազոր ներկայացուցիչների միջեւ ուղիղ երկխոսության շուտափույթ մեկնարկի համար»,-նշել է նա։

Դիվանագետը մտահոգոթյուն է հայտնել Լաչինի միջանցքի շարունակական փակման կապակցությամբ։

Նրա կարծիքով՝ այժմ առավել քան երբեւէ պահանջված են տեղում Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության շուտափույթ ապաէսկալացմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակումը եւ այլ մարդասիրական երթուղիների օգտագործումը։

«Ռուսաստանի Դաշնությունը, երկու կողմերի աջակցությամբ, առավելագույն ջանքեր է գործադրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի շուտափույթ լուծման, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը նպաստելու համար։

Անում ենք հնարավորը բոլոր մակարդակներում՝ տարածաշրջանում հումանիտար աղետ թույլ չտալու համար։ Շարունակում ենք եռանդուն շփումները ներգրավված բոլոր կողմերի հետ՝ Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության այլ պարագաների կայուն մատակարարումների անհապաղ վերականգնման նպատակով:

Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի՝ 2020-2022 թվականների հայտարարությունների ամբողջությունը մնում է Բաքվի եւ Երեւանի հաշտեցման համար անայլընտրանքային ճանապարհային քարտեզ։

Եռակողմ պայմանավորվածությունների ներուժը սպառված չէ, եւ առանցքային բաղադրիչներն են Ռուսաստանի փորձագիտական աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան եւ հետագա դեմարկացիան, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը աջակցությունը, խորհրդարանականների եւ հասարակության հեղինակավոր ներկայացուցիչների երկխոսության զարգացումը:

Այս ուղղություններից յուրաքանչյուրի համար որոշակի առաջընթաց է գրանցվել։ Ռուսաստանը տրամադրված է հետագայում եւս համապատասխան ջանքեր գործադրել։

Հայ-ադրբեջանական հաշտեցումն անհնար է պատկերացնել առանց Ադրբեջանի իրավական դաշտի շրջանակներում համընդհանուր ճանաչված միջազգային սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության եւ իրավունքների պահպանման հուսալի եւ հստակ երաշխիքների: Այս տրամաբանությունը բխում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին բազմիցս հաստատված, վերջերս ձեռք բերված պայմանավորվածություններից»,-հավելել է ՌԴ ներկայացուցիչը։

«Ակնկալում ենք, որ գործընթացի բոլոր մասնակիցներն իրենց մեջ կգտնեն տարաձայնությունները հաղթահարելու քաղաքական կամք՝ Լեռնային Ղարաբաղի տասնյակ հազարավոր բնակիչների աղետալի վիճակը թեթեւացնելու եւ Բաքու-Ստեփանակերտ ձեւաչափով կայուն երկխոսություն հաստատելու համար։

Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր պատասխանատու խաղացողների հետ, որոնք շահագրգռված են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորմամբ եւ ընդհանրապես հայ-ադրբեջանական հաշտեցմամբ։

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am