Անահիտ Մանասյանն Ադրբեջանի ՄԻՊ-ից պատասխան է սպասում (video)

«Մենք գործ ունենք ճգնաժամային իրավիճակի հետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի ու դրան միջազգային հանրության արձագանքի մասին։

Նա նշեց, որ չնայած միջազգային դատական ատյանների դիրքորոշումների առկայությանը, բազմաթիվ հայտարարություններին, խնդիրը դեռ չի լուծվել։

«Բնականաբար, գործուն քայլերի ձեռնարկման կարիք կա ու այդ տեսանկյունից շատ կարևոր է, որ նաև միջազգային դերակատարները գործուն քայլեր ձեռնարկեն խնդիրը կարգավորելու ուղղությամբ»,-ասաց ՄԻՊ-ը։

Անահիտ Մանասյանը նաև նշեց, որ Ադրբեջանի ՄԻՊ-ը չի արձագանքել իր՝ դեռ 1 ամիս առաջ ուղարկած նամակին։

Անդրադառնալով՝ Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանին նա ասաց «
Մեր ուսումնասիրության կոնտրոնում Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության հարցն է։ Անձն ազատությունից փաստացի զրկվել է մարդասիրական առաքելության իրականացման համատեքստում․․․Համեմատելով այն հիմնական պաշտոնական հայտարարություններն ու հաղորդագրությունները, որոնք տարածում են Ադրբեջանի իրավասու մարմինները, նաև մեզ մոտ եղած փաստական տվյալներն ու իրավական տվյալները, ակնհայտ են խնդիրները՝ միջազգային մարդասիրական տեսանկյունից։ Մասնավորապես, չնայած տարածված պաշտոնական հաղորդագրությանը, Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարված չէ։ Երկրորդը՝ անձը զինվորական ծառայության է անցել շատ ավելի ուշ, քան նրան մեղասգրվող արարքն է կատարվել»,- ասաց նա։

Անդրադառնալով հայ պահեստազորայինի ձերբակալման հարցին՝ Մանասյանն ասաց, որ այս պահին իրենց իրավասության շրջանակներում աշխատանքներ են տանում։ Առաջիկայում, անհրաժեշտության դեպքում, հանդես կգան հայտարարությամբ։

 

դիտվել է 64 անգամ
Լրահոս
«Սադրիչնե՛ր, ձեր քթներից հանելու եմ»․ Փաշինյանի խանգարված բղավոցներն ԱԺ-ում (video) Փաշինյանի խայտառակ ու սուտ պատասխանը՝ Արամ Վարդևանյանի ուղիղ հարցին (video) Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավոր Ովքե՞ր են ադրբեջանցի տեռորիստին պաշտպանողները․ Փաշինյանը «պայթեց» Ազգային ժողովում (video) Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը. «Հրապարակ» Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը, և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ» ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ» Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումներ կսկսվեն. «Հրապարակ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. «Հրապարակ» Մեղրիի կալանավորված համայնքապետը Բանտում քաղաքապետ է «աշխատում». «Հրապարակ» ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը․ 6 մեքենա, 11 մլն դրամ եկամուտ. «Ժողովուրդ» ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ» Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am