«Հրապարակը» գրում է․ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները երեկվանից Սյունիքի մարզում են, նախապատրաստում են նրա այցը: Փաշինյանը լինելու է մարզպետարանում, այցելելու է ԶՊՄԿ: Կոմբինատի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանի թիկնազորը շուրջ երկու օր անվտանգային աշխատանքներ է իրականացրել իրենց մոտ, այցի օրն էլ գաղտնի է պահվում, որ «տեռակտ չկազմակերպեն»։
Մեզ ասացին, որ Փաշինյանը չի համաձայնել մասնակցել Կապանի, Քաջարանի տոնական միջոցառումներին, որոնք պետք է կայանան օգոստոսի 19-ին եւ 20-ին, եւ այցն առաջ է գցել: Այն լինելու է զուտ աշխատանքային, պատերազմից ու «սյունյաց ողջույններից» հետո Փաշինյանը թերեւս չի համարձակվում Սյունիքում ազատ շրջել, անգամ մարզային լրագրողներին է մարզպետարանը հրաժարվել հավատարմագրել, որ լուսաբանեն վարչապետի այցը։ Բայց ամեն դեպքում գնում է, որ չասեն` Սյունիք չի գնում, վախենում է:
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ. Սարգսյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը