Ես նման եմ Ստալինին. Մադուրո
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իրեն նմանեցնում է Իոսիֆ Ստալինի հետ: «Աշխարհում կան մարդիկ, ովքեր ինձ համարում են Կարիբյան տարածաշրջանի Ստալինը, և ես նման եմ։ Նայե՛ք պրոֆիլին, ես նայում եմ հայելու մեջ, և ինձ թվում է՝ նման եմ Ստալինին», – հայտարարել է Մադուրոն, փոխանցում է ria.ru-ն: Նա նման հայտարարություն է արել VTV հեռուստաալիքի կիրակնօրյա հեռուստահաղորդման ընթացքում։
