«Վեր ընկավ քարին, վա՜յ-վա՜յ». Էդվարդ Նալբանդյանը հիշեց Կիկոսի պատմությունը

Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ Հայաստանը երաշխավորն է Լեռնային Ղարաբաղի անվտանգության, հիմա մենք ինքներս ենք դա ասում, սակայն Ադբեջանը փորձի կրկնել ապրիլյան դեպքերը, և կստանա շատ խիստ պատասխան: Այնուհետև սփյուռքահայերից մեկը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ասաց, որ իրենց սարսափեցնում է փոխզիջում բառը, և հարցրեց «Ինձ Մարսելի հայերը խնդրեցին ձեզ հարցնել՝ մենք ի՞նչ ունենք զիջելու եւ բանակցությունների մեջ այդ բառը՝ փոխզիջում, օգտագործվո՞ւմ է, թե՞ ոչ»: Էդվարդ Նալբանդյանը ի պատասխան ասաց. «Մեկը ինձ ասում է, որ վերջապես պետք է լուծե՛լ Ղարաբաղի խնդիրը, լուծե՛ք, այլեւս չենք կարող սպասել, պետք է լուծե՛լ, լսո՞ւմ եք ինչ եմ ասում՝ լուծե՛ք: Ասում եմ՝ եկեք դուք լուծեք, մինչեւ հիմա մենք չէի՞նք ցանկանում լուծել, բա ինչո՞վ ենք զբաղված: Ես ձեզ պատմում եմ, թե բանակցային գործընթացում որտեղ էինք եւ որտեղ հասանք եւ միջազգային հանրությունը որտեղ էր եւ որտեղ հասավ՝ ըմբռնման իմաստով մեր դիրքորոշումների եւ մեր մոտեցումների: Իմ ուղերձում ես նշեցի, թե քանի հայտարարություններ են արել եռանախագահող երկրները, որոնք ասում են՝ այո, Ադրբեջանն է խախտում, Ադրբեջան, մի՛ քննադատիր եռանախագահողներին, մի՛ փորձիր տեղափոխել այլ ձեւաչափեր այս բանակցային գործընթացը»: Ինչ վերաբերում է հողեր հանձնելուն և Ադբեջանի կողմից այդ հողերի վրա զենք տեղադրելուն՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ մենք չենք վերադարձրել հողեր. «Մի կարծեք՝ մենք միամիտ ենք, դուք՝ չէ, և  կարող ենք հավատալ և հանձնել: Դուք խոսում եք Կիկոսի մահվան պատմության մասին՝  վեր ընկավ քարին, վա՜յ-վա՜յ»: Անդրադառնալով Հայաստան-Վրաստան հարաբերություններին, նախարարը դրանք համարեց բարձր մակարդակի: «Իրականության մեջ չկան խնդիրներ Հայաստանի և Վրաստանի միջև, որ մենք չենք կարող լուծումներ գտնել: Հարցերը բազմաթիվ են, ինչը բնական է, և դա է պատճառը, որ հաճախ հանդիպումներ ենք ունենում»,-ասաց նա:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am