Մահացել է օպերային երգիչ Զուրաբ Սոտկիլավան
Մոսկվայում կյանքի 81-րդ տարում վախճանվել է օպերային երգիչ Զուրաբ Սոտկիլավան: Ինչպես նշվում է՝ նա ունեցել է ծանր հիվանդություն: ՏԱՍՍ-ի տեղեկություններով Զուրաբ Սոտկիլավան գիշերը մահացել է կլինիկայում: Երգչին հրաժեշտը եւ նրա հուղարկավորությունը տեղի կունենան Վրաստանում: 2015 թվականին բժիշկները ԽՍՀՄ ժողովրդական արտիստի մոտ հայտնաբրել Էին ենթաստամոքսային գեղձի չարորակ ուռուցք: Ռուսաստանում ու Գերմանիայում բուժընթացից հետո արտիստը շարունակում էր ելույթները: Սոտկիլավան ծնվել է 1937 թվականի մարտի 12-ին Սուխումում: Նա Մեծ թատրոնի մենակատար էր 1974 թվականից:
