Ռուսաստանում բժիշկը մեկ հարվածով սպանել է հիվանդին
ՌԴ Բելգորոդ քաղաքի հիվանդանոցներից մեկում բժիշկը մեկ հարվածով սպանել է հիվանդին իբր բուժքրոջ նկատմամբ ոտնձգությունների համար, հայտնում է korrespondent.net-ը։ Ողբերգական դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ին։ Տեսահսկման խցիկներն արձանագրել են՝ ինչպես է բժիշկը մտնում սենյակ, որտեղ իր գործընկերը զննելիս է եղել հիվանդին։ Բժիշկը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է հիվանդը «ձեռք տվել իր բուժքրոջը», ինչից հետո բռնել է նրան ու փորձել այլ սենյակ տանել։ Բժիշկը հարվածել է նրա գլխին, ինչից հետո հիվանդն ընկել է և դադարել կենդանության նշաններ ցույց տալ։
