Մարսելում կինը վառող նյութ է լցրել ամերկացի զբոսաշրջիկների վրա
Մարսելի կայարանում կինը աղաթթու է լցրել ամերիկացի զբոսաշրջիկ կանանց վրա: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը՝ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 11-ն Saint-Charles կայարանում, որտեղ 4 ամերիկուհիները սպասել են Փարիզ մեկնող գնացքին: Տուժած երկու աղջիկներին` 21 և 22 տարեկան, տեղափոխել են հիվանդանոց: Իսկ միջադեպի հեղինակին` 41 ամյա կնոջը ձերբակալել են:
