Ոստիկանությունը ձերբակալել է Լոնդոնի մետրոյում ահաբեկչության երկրորդ կասկածյալին
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը Լոնդոնի մետրոյում տեղի ունեցած պայթյունի հետաքննության շրջանակում ձերբակալել է երկրորդ կասկածյալին, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։ «Երկրորդ մարդն է ձերբակալվել «Փարսոնս Գրին»-ում ահաբեկչությունը հետաքքնող խուզարկուների կողմից»,- ասվում է Լոնդոնի ոստիկանության կողմից «Թվիթեր»-ում արված գրառման մեջ։ Հեշեցնենք, որ մետրոյի «Փարսոնս Գրին» կայարանում սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած պայթյունի արդյունքում տուժել է առնվազն 29 մարդ։ Նախօրեին Դուվր քաղաքի շրջանում ձերբակալվել է առաջին կասկածյալը՝ 18-ամյա երիտասարդ։
