Հյուսիսային Կորեան կոչնչացվի. Նիկի Հեյլի
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին սպառնացել է, որ Ամերիկան կարող է ոչնչացնել Հյուսիսային Կորեան։ Այս մասին նա հայտարարել է CNN-ի եթերում։ «Եթե Հյուսիսային Կորեան շարունակի իր անխոհեմ պահվածքը, եթե ԱՄՆ-ը ստիպված լինի պաշտպանել իրեն և իր դաշնակիցներին թեկուզև մի իմաստով, Հյուսիսային Կորենան կոչնչացվի»,-ասել է դիվանագետը։ Հեյլին հայտնել է, որ ՄԱԿ ԱԽ-ն ձեռնարկել է արդեն գրեթե բոլոր հնարավոր միջոցառումները։
