Սաակաշվիլին մեզ պետք չէ, մի՛ ուղարկեք նրան այստեղ (ձայնագրություն)
Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մղեբրիշվիլին 9 րոպեանոց հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ՆԳՆ Արսեն Ավակովի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը բողոքել են Սաակաշվիլիի գործունեությունից. Ավակովը նրան անվանել է «ավանտյուրիստ»: Վրաստանի Ներքին գործերի նախարարն էլ խնդրել է Սաակաշվիլիին հետ չուղարկել Վրաստան, որովհետեւ դա ավելորդ խնդիրներ կառաջացնի Վրաստանում:
