«Մարիա» արեւադարձային փոթորիկը՝ Ատլանտյան օվկիանոսում
Ատլանտյան օվկիանոսում՝ Հարավային Ամերիկայի ու Կարիբյան ծովի ափերից ոչ հեռու ձեւավորվել է «Մարիա» արեւադարձային փոթորիկը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ փոթորիկների նախազգուշացման կենտրոնը՝ կանխատեսելով փոթորկի ուժեղացում։ Կենտրոնի տվյալներով՝ հաջորդ շաբաթվա սկզբին «Մարիա» փոթորիկը կուժգնանա։ Այս պահին փոթորիկը շարժվում է արեւմտյան ուղղությամբ՝ մոտ 32 կմ/ժ արագությամբ։
