Երկու հոգի է զոհվել Անթալիայում վթարի հետեւանքով
Թուրքիայի Անթալիա քաղաքում սեպտեմբերի 17-ին տեղի է ունեցել վթար՝ զբոսաշրջային ավտոբուսի մասնակցությամբ։ Նախնական տվյալներով՝ վթարի հետեւանքով տուժել են Թուրքիայի քաղաքացիներ, որոնցից երկուսը զոհվել են, 29 ուղեւորներ վնասվածքներ են ստացել։ Պատահարի վայր են ժամանել շտապ օգնության մեքենան ու ոստիկանությունը, հայտնում է թուրքական Haberturk հեռուստաալիքը։
