Վրաստանում ավելի լավ է լինել թամադա, քան վարչապետ. Կվիրիկաշվիլի
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին գինու համաշխարհային քաղաքակրթության կենտրոնում ընթրիքի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանն ունի գինեգործության 8000-ամյա պատմություն։ Այս մասին հայտնում է Georgia Online-ը։ «Հաճախ ասում են, որ վրացիների երակներով արյան փոխարեն գինի է հոսում։ Սեղանը սոցիալական գոյակցության զուտ վրացական տեսակ է։ Այն կազմված է 4 գլխավոր բաղադրիչներից՝ կերակուր, գինի, երգ, կենաց։ Թամադան ցանկացած սեղանի գլուխն է։ Սեղանի շուրջ պահպանվում է կենացների խիստ հաջորդականություն։ Վրացիները սեղանի շուրջ կանոնները հաճախ ավելի լավ են պահպանում, քան ճանապարհային երթևեկության կանոնները։ Այդ իսկ պատճառով երբեմն ինձ թվում է, որ Վրաստանում ավելի լավ է թամադա լինել, քան վարչապետ»։
