Քննարկելու ենք Ռուսաստանի էներգակիրներից ՀՀ կախվածության հարցը. ԱՄՆ կոնգրեսական

ԱՄՆ-ը և ՀՀ-ն բացառիկ  բարեկամներ են,  բարեկամներ, որոնց անհրաժեշտ է ամրապնդել հարաբերությունները,  ասում է կոնգրեսական  Ջեքի Սփիր Կանչելյանը, ում նախաձեռնությամբ այս կիրակի Հայաստան կայցելի ԱՄՆ կոնգրեսականների  ներկայացուցչական պատվիրակություն: «Ամերիկայի Ձայն»-ին տված  հարցազրույցում կոնգրեսականը պատմել է առաջիկա այցի եւ դրա նպատակների մասին: – Սա երեւի թե կոնգրեսականների ամենամեծ պատվիրակության այցն է անկախ ժողովրդավարական Հայաստան: Մենք ցանկանում ենք Հայաստանում լինել՝ տոնելու ժողովրդավարության տարեդարձը: Պատվիրակությունը բաղկացած է լինելու ինչպես դեմոկրատական այդպես էլ հանրապետական կոնգրեսականներից, այդ թվում Կոնգրեսում Հայաստանի բարեկամության խմբի մյուս համանախագահ, Նյու Ջրզիից ընտրված կոնգրեսական Ֆրանք Փալոնը, Կալիֆորնիայից իմ գործընկեր, ով նույնպես հայկական արմատներ ունի՝ կոնգրեսական Աննա Էշուն, Հավաիից ընտրված կոնգրեսական Թուլսի Գաբարդը, Վիսքոնսինից ընտրված կոնգրեսական Ջիմ Սենսենբրեները եւ նույնպես Կալիֆորնիան ներկայացնող կոնգրեսական Վալադաոն: Այսպիսով, բավականին լայն ներկայացուցչական կոնգրեսականների խումբ է: Ինչ վերաբերում է նպատակներին, դրանք բազմաթիվ են: Առաջինը՝ ամրապնդել մեր բարեկամությունը, օգնել Հայաստանին ձերբազատվել երկրում մնացած կոռուպցիայի բոլոր դրսեւորումներից, ստեղծել նոր հնարավորություններ Հայաստանին օգնություն տրամադրելու համար՝ ուղղված ժողովրդավարության զարգացմանը, եւ նաեւ տոնելու երկրում ժողովրդավարության տարածումը եւ վերջին ընտրությունները: Մենք պատրաստվում ենք ծանոթանալ Հայ ժողովրդի բոլոր ձեռքբերումներին: Ճիշտն ասած, մեր օրակարգն այնքան խիտ է, նույնիսկ չեմ պատկերացնում, ինչպես ենք այդ ամենը հասցնելու, բայց մենք անշուշտ ծանոթանալու ենք Հայաստանում զարգացող բազմաթիվ նոր նախաձեռնությունների, հատկապես՝ տեխնոլոգիական ոլորտում, ծանոթանալու ենք տեխնոլոգիաների ոլորտում աշխատող երիտասարդների հետ, ուսումնասիրելու ենք կանանց առողջության բարելավման ծրագրերը, հանդիպումներ ենք ունենալու համալսարաններում: Անշուշտ, քննարկելու ենք նաեւ աշխարհաքաղաքական եւ տնտեսական հարցեր: Երկակի հարկման խնդիրն օրինակ լուրջ խոչընդոտ է հենց ամերիկացիների համար, ովքեր ցանկանում են Հայաստանում ձեռնարկատիրությամբ զբաղվել: Ինչո՞ւ Հայաստանը, կա՞ն արդյոք գործնական կամ զգացական պատճառներ: Մեզանից հայկական արմատներ ունեցողների համար անշուշտ շատ կարեւոր է հայրենիք այցելել, ծանոթանալ պատմական հայրենիքի հետ, զգալ, շոշափել այն, ճաշակել հայկական ուտեստները Հայաստանում: Շնորհակալ ենք նաեւ Հայաստանի նախագահին մեզ ճաշի հրավիրելու համար: Այսպիսով, մենք կհաստատենք այդ զգացական կապը: Համոզված եմ, մեր ծնողները հպարտ կլինեին, տեսնելով, որ մենք Հայաստան ենք այցելել: Քաղաքական տեսանկյունից, մեզ անհրաժեշտ է Հայաստանի հետ հարաբերություններ կառուցել: Ես կցանկանայի, որ Հայաստանն ավելի մեծ թվով օգնություն ստանար, որովհետեւ ես դիտարկում եմ Հայաստանը որպես մեր գործընկերը մի տարածաշրջանում, որը գտնվում է Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների ազդեցության տակ: Ռուսաստանն իր կողմից փորձում է ընդլայնել ազդեցության իր օղակը, փորձում է վերահսկողություն հաստատել, վերականգնել Խորհրդային Միությունը: Համոզված եմ, որ Հայաստանը չի ցանկանում կրկին դառնալ Խորհրդային Հայաստան: Այսպիսով, մենք ցանկանում ենք ամրապնդել Հայաստանի հետ հարաբերությունները, որպեսզի Հայաստանն այլեւս երբեք ստիպված չլինի անհանգստանալ իր ինքնիշխանության վտանգի մասին: Մենք նաեւ ցանկանում ենք քննարկել Ռուսաստանի էներգակիրներից Հայաստանի կախվածության հարցը, ինչպես նաեւ հնացած ատոմակայանի հարցը: Մենք ցանկանում ենք համագործակցության նոր ուղիներ գտնել եւ ժողովրդավարություն կառուցել, ինչպես նաեւ՝ կառուցել մեր հարաբերությունները: Որո՞նք են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի հիմնախնդիրները: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը Հայաստանի հիմնական առավելությունն է: Անցած ժամանակահատվածում դեսպանը քրտնաջան աշխատանք է կատարել: Նա անչափ հմայիչ է եւ մեզ հետ միասին հարաբերությունների ամրապնդման ուղիներ է հայթայթում: Դա ձեռընտու է Հայաստանին՝ օգնության ստացման տեսակետից, Հազարամյակի մարտահրավերներ կոռպորացիայի դրամաշնորհների ստացման հեռանկարի տեսանկյունից: Բազմաթիվ հնարավորություններ կան նաեւ տեխնոլոգիական ոլորտում, որոնք մենք կցանկանայինք զարգացնել: Բազմաթիվ միջոցներ կան օգնելու Սփյուռքի հայերին Հայաստան այցելելու եւ ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար: Մեկ օր չի անցնում առանց նրա, որ չհանդիպեմ հայի, ով հսկայական հաջողությունների է հասել Միացյալ Նահանգներում եւ ով ցանկանում է միջոց գտնել հայրենի Հայաստանի հետ կապը վերահաստատելու համար, այնպես որ մենք նաեւ այդ ուղղությամբ ենք ցանկանում քայլեր կատարել:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am