Պուտինը նշել է այն որակը, որն ամենաշատն է գնահատում մարդկանց մեջ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է այն որակը, որն ամենաշատն է գնահատում մարդկանց մեջ: Այս մասին նա պատմել է ղրղզական «Ala-Too 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:«Ամենակարևորն ինձ համար հուսալիությունն է: Հուսալիության կարևորագույն բնորոշումներից մեկն այն է, երբ մարդ կարողանում է կատարել այն, ինչի մասին պայմանավորվել եք, խոսքը պահում է», - անկեղծացել է Պուտինը: Այս մասին Վլադիմիր Պուտինը խոսել է Ղրղզստան այցի ժամանակ և առիթից օգտվելով պատմել է, որ Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևի հետ որևէ հարցի շուրջ պայմանավորվածության գալն իսկապես բարդ է, սակայն եթե ի վերջո ձեռք է բերվում պայմանավորվածոթյուն՝ ղրղզ գործընկերն անվերապահորեն կատարում է այն մինչև վերջ:
