Ռուսաստանը 200 մլն դոլար է տրամադրել Ղրղզստանին՝ ԵԱՏՄ-ում երկրի տնտեսության ադապտացման նպատակով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ղրղզական Ala-Too 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում պարզաբանել է, որ Ռուսաստանը 200 մլն դոլար է տրամադրել Ղրղզստանին՝ ԵԱՏՄ-ում երկրի տնտեսության ադապտացման նպատակով:Ինչպես ասել է՝ Ռուսաստանը ներդրել է ևս 500 մլն դոլար ստեղծված զարգացման ֆոնդի բյուջեի մեջ, որի շնորհիվ արդեն կյանքի է կոչվել 31 տնտեսական նախագիծ, ևս մի քանի հարյուր նման նաԽագծեր սպասում են իրենց հերթին:
