Մերկելին հետաքրքրել է Պուտինի առաջարկը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ հետաքրքիր է համարում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ Դոնբասում խաղաղապահների ներկայությունն ապահովելու մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: «Ես Ռուսաստանի նախագահի առաջարկը՝ ՄԱԿ-ի ուժերին ԵԱՀԿ դիտորդներին պաշտպանելու գործին ընդգրկելու մասին, հետաքրքիր եմ համարում: Պատժամիջոցները պետք է իրենց դերը խաղան խաղաղություն հաստատելու գործում»,- նշել է նա:
