ՌԴ քաղաքացին փորձել է Թուրքիայից Վրաստան տեղափոխվել ճամպրուկի մեջ
ՌԴ քաղաքացին փորձել է անօրինական կերպով տեղափոխվել Թուքիայից Վրաստանի տարածք: Այս մասին հայտնում է «Ինտեֆաքս»-ը՝ տեղեկացնելով, որ պատճառը եղել է արդարադատությունից խույս տալը: Վրացական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել թուրք-վրացական սահմանի՝ «Սարպի» անցակետի թուրքական կողմում:
