Վահագն Աբգարյանը անտառում ծեծել է Ալբերտ Բլբուլյանին, սպանել՝ Արմեն Կարադավիդովի ազգականին

«Թուֆենկյան» հյուրանոցի առաջ տեղի ունեցած սպանության ենթադրյալ հեղինակների ինքնությունը պարզվել է՝ 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյան, 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդով եւ 1957 թ. ծնված Ռաֆիկ Խաչատրյան։ Մեզ հասած տեղեկություններով՝ Ռաֆիկ Խաչատրյանը Երեւան քաղաքից է, իսկ Բլբուլյանն ու Կարադավիդովը՝ Ալավերդուց։ Երեկվա կրակոցներից վիրավորված քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանը միջանձնային խնդիրներ ունի ինչպես Ալբերտ Բլբուլյանի, այնպես էլ Արմեն Կարադավիդովի հետ։ Ըստ նույն այդ տեղեկությունների՝ Վահագն Աբգարյանը սպանել է Արմեն Կարադավիդովի ազգականներից մեկին, իսկ Ալբերտ Բլբուլյանին տարել է անտառ, ծեծել եւ ստորացրել: Երեկվա կրակոցները, փաստորեն, վրեժի հետեւանք են եղել։ Հետաքրքիր է, որ երրորդ անձի՝ Ռաֆիկ Խաչատրյանի անունը Վահագն Աբգարյանի հետ ընդհանրապես չի կապվում եւ նշվում է, որ միմյանց հետ առնչություն չեն ունեցել։ Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը մեզ հետ զրույցում երկար ժամանակ չէր պատասխանում հարցին՝ ճանաչո՞ւմ է Բլբուլյանին եւ Աբգարյանին, նրանց միջեւ ի՞նչ խնդիր կա: Ի վերջո քաղաքապետն ասաց, որ ինքը բոլոր ալավերդցիներին է ճանաչում, քանի որ այնտեղ է ծնվել եւ մեծացել։ Իսկ մնացած հարցերին չպատասխանեց։ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն էլ ասաց, որ Ալավերդին փոքր քաղաք է, ինքն էլ հանդիսանում է Ալավերդի քաղաքի բնակիչ, գրեթե բոլորին ճանաչում է, այդ թվում՝ Ալբերտ Բլբուլյանին, Վահագն Աբգարյանին․ «Ես Ալբերտ Բլբուլյանին ճանաչում եմ, բայց վերջին տարիներին որեւէ տեղեկություն չեմ ունեցել իր մասին, գիտեմ, որ Ալավերդիում նման մարդ կա։ Ես Վահանգն Աբգարյանին էլ եմ ճանաչում, ճանաչում եմ որպես նորմալ ալավերդցի մարդ»։ Մարզպետը չցանկացավ մեկնաբանել Ալավերդիում տեղի ունեցող կրիմինալ դեպքերը, հատկապես՝ վենդետայի մասին, որը շրջանառվում է․ «Ես չեմ ուզում մեկնաբանություններ տալ, քանի որ դեպքը նոր է կատարվել, իրավապահ մարմինները աշխատում են, իրենք ավելի ճիշտ կասեն՝ դա վենդետա՞ էր, թե՞ միջանձնային խնդիրներ են»։ -Ալբերտ Բլբուլյանը եւ Վահագն Աբգարյանը հին հաշվինե՞ր են ունեցել։ -Չէ, ես նման ինֆորմացիա չունեմ։ -Իրենք կոնֆլիկտայի՞ն անձեր են քաղաքում։ -Չէի ասի, ես նման տեղեկատվություն չունեմ։ -Իսկ սպանվածին ճանաչո՞ւմ էիք։ -Որպես ալավերդցի՝ Գագիկ Մոսինյանին էլ էի ճանաչում։ Ես ինչքան տեղյակ եմ՝ Վահագն Աբգարյանը եւ Գագիկ Մոսինյանը ընկերներ են եղել։ -Ալավերդիում տրամադրությունները ինչպիսի՞ն են, մարդիկ ի՞նչ են խոսում։ -Ես աշխատում եմ մարզկենտրոնում եւ 2 օրում չէի կարող գնալ Ալավերդի եւ հասկանալ՝ ինչ են խոսում։ Ես ինֆորմացիան ստացել եմ լրատվամիջոցներից։ Ինֆորմացվել ենք դեպքի մասին երեկ կեսօրից հետո։ Հիշեցնենք, որ երեկ «Թուֆենկյան» հյուրանոցի մուտքի մոտ հնչած կրակոցների հետեւանքով սպանվել է մեկ անձ՝ Գագիկ Մոսինյանը, ևս մեկը՝ վիրավորվել՝ Ալավերդիում քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանը, որի առողջական վիճակը բարելավվում է։ Գրում է Հրապարակը

դիտվել է 66 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am