Ինչո՞ւ է դատավորի պաշտոնից հրաժարվում Վաղինակ Մկրտչյանը. Հրապարակ

«Հրապարակը» գրում է, որ դատական համակարգում դեպրեսիվ տրամադրություններ են: Առավել եւս վերջին իրադարձությունների ֆոնին, երբ երկրում կոռուպցիայի դեմ պայքարը սկսվում եւ ավարտվում է դատավորների «նվաստացուցիչ, ցուցադրական» ձերբակալություններով, մի շարք դատավորներ չեն ցանկանում այլեւս մնալ համակարգում: Ըստ այդմ՝ գրել էինք նաեւ, որ մի քանի դատավորներ, ովքեր նյութական բարեկեցության խնդիր չունեն, առանց այդ աշխատանքի կարող են հոգալ իրենց կարիքները, պատրաստվում են դիմում գրել եւ աշխատանքից դուրս գալ: Եւ ահա Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վաղինակ Կարլենի Մկրտչյանը դիմում է գրել իր լիազորությունները դադարեցնելու համար, Արդարադատության խորհուրդն էլ ընդունել է դիմումը եւ առաջարկել նախագահին դադարեցնել լիազորությունները: «Այժմ դատավորի աշխատանքը դարձել է շան տանջանք, թուք ու մուր, չարքաշ, վտանգավոր, անկանխատեսելի, չես իմանա՝ որ պահին ում զոհողության կենթարկեն, նախկինում էր դատավորի, դատախազի, քննիչի աշխատանքը համարվում վայելք, հիմա հակառակն է, իսկ Վաղինակին պետք չի այդ գործը, նա ապահովված մարդ է, «Անի» կաթնամթերքի ընկերության սեփականատերն է, աները ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանն է, ով այսօր նախագահի խորհրդականն է, իսկ հայրը մաքսային բեռնափոխադրումներ է ղեկավարում, եղբայրն էլ զբաղվում է իրենց բիզեսներով»,-ասաց դատական համակարգի մեր աղբյուրը: Հիշեցնենք, որ Վ. Մկրտչյանը հանրության շրջանում առավել հայտնի դարձավ սիրված դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավարություններից հետո: Ի դեպ, նա դատավոր դարձավ Մարտի 1-ի քրեական գործում որպես քննիչ իր «սեւ գործն» անելուց հետո: Հենց Վաղինակ Մկրտչյանի ստորագրությունն է դրված Նիկոլ Փաշինյանի, Գագիկ եւ Վարդան Ջհանգիրյանների եւ Մուշեղ Սաղաթելյանի մեղադրական եզրակացությունների տակ: Նշենք, որ Վաղինակ Մկրտչյանը ծնվել է 1981 թվականին Երևան քաղաքում: 2001 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: 2007 թվականին ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան: 29.05.2003-22.07.2004թթ. աշխատել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության ստաժոր-քննիչ: 22.07.2004-28.07.2005թթ. աշխատել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության քննիչ: 28.07.2005-18.01.2007թթ. աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության քննիչ: 2007 թվականին աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության ավագ քննիչ: 01.10.2007-18.01.2008թթ. աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության դատախազ:2008 թվականից աշխատել է ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ: 2013 թվականի հունվարի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

դիտվել է 281 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am