Մեզանից հեռացավ Վայլեթ Մոս Բրաունը
Ճամայկայում մահացել է 117–ամյա Վայոլետ Մոս Բրաունը։ Վայոլետը երկրագնդի ամենատարեց բնակչուհին էր։ Այս մասին Twitter–ի իր միկրոբլոգում հայտնել է հանրապետության վարչապետ Էնդրյու Հոլնեսը։ Վայլեթ Մոս Բրաունը ճանաչվել է մոլորակի ամենատարեց բնակիչ այս տարվա ապրիլին, երբ մահացել է իտալուհի Էմմա Մորանը, ով վերջին մարդն էր, որ ծնվել էր 1900 թվականին: Նշենք, որ երկարակյաց կինն իր երկարակեցության գաղտնիքն համարել է այն, որ չի կերել հավի եւ խոզի միս եւ չի խմել ռոմ իր ողջ կյանքի ընթացքում:
