Հայտնի է՝ ինչ են քննարկելու Պորոշենկոն և Թրամփը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ սեպտեմբերի 21-ի նախատեսվող հանդիպման ժամանակ քննարկելու է Դոնբասի և անվտանգության ոլորտում համագործակցության հարցերը:Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Քննարկվելու են մի շարք հարցեր: Ես չեմ կարող խոսել ԱՄՆ նախագահի անունից, ինչ հարցեր նա կբարձրացնի հանդիպման ընթացքում, սակայն, իհարկե, մենք քննարկելու ենք Դոնբասի շուրջ ստեղծված իրավիճակը, համատեղ մարտավարության և անվտանգության ոլորտում համագործակցության հարցերը»,-նշել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը:
