Բաքու-Ստեփանակերտ «ուղիղ երկխոսության» նրբությունները

«Փաստ» օրաթերթը գրում է. «44-օրյա պատերազմից հետո Արցախյան հակամարտության շուրջ ստեղծված միջավայրը կտրուկ փոխվել է։ Եթե նախկինում բանակցային գործընթացը տեղի էր ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հովանու ներքո, ապա արդեն տևական ժամանակ է՝ համանախագահության ինստիտուտը չի գործում։ Դրա փոխարեն գործ ունենք ընդամենը Մոսկվայի, Վաշինգտոնի ու Բրյուսելի միջնորդական տարանջատ ջանքերի հետ։ Բայց Արցախյան հիմնախնդրի միջազգային տրանսֆորմացումը սրանով չի ավարտվում։ Հարկ է նկատել, որ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացից դուրս է գալիս նաև Հայաստանը, քանի որ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այդ իսկ պատճառով էլ Հայաստանը դադարել է Արցախի թեմայով գործոն լինելուց, իսկ Ադրբեջանի ու Հայաստանի բանակցությունների թեման թևակոխել է միայն երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ու սահմանների ճշգրտման դաշտ։ Փաստացի, Հայաստանը միայնակ է թողել Արցախին Ադրբեջանի գործողություններին դեմ հանդիման։

Եվ Երևանը, չկարողանալով ազդել Ադրբեջանի քայլերի արդյունքում ստեղծված աղետալի իրավիճակի վրա, Արցախը դիտարկում է միայն որպես ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի։ Բնական է, որ այս պարագայում Ստեփանակերտի ու Երևանի մոտեցումներում կարող են տարբերություններ ու նույնիսկ տարակարծություններ լինել։ Բայց Արցախին միայնակ թողնելու հետ մեկտեղ Փաշինյանը Արցախին անընդհատ մղում է Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսության։ ՀՀ իշխանությունները դա ներկայացնում են այնպես, թե ուղիղ երկխոսության արդյունքում Արցախին վերադարձնում են բանակցությունների սեղան։ Իրականում ուղիղ երկխոսություն ասվածը դեռ չի նշանակում, թե Ադրբեջանը և Արցախը բանակցելու են հավասարը հավասարի կարգավիճակում։ Հատկանշական է, որ այս տարվա ընթացքում Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեղի ունեցան հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվեցին հումանիտար, ենթակառուցվածքային և բնակչության կենսագործունեության հետ կապված այլ հրատապ խնդիրներին առնչվող հարցեր։ Սակայն յուրաքանչյուր հանդիպումից հետո Ադրբեջանը փորձում էր այնպես ներկայացնել, թե բանակցություններ են տեղի ունենում, այսպես կոչված, «վերաինտեգրման» հարցի շուրջ։

Խաղաղապահների հրամանատարական կետում տեղի ունեցած հանդիպումից հետո Ադրբեջանը Արցախի ներկայացուցիչներին բանակցությունների հրավիրեց Բաքու, բայց Ստեփանակերտից հրաժարվեցին՝ բացառելով Բաքվում ինտեգրման հարցերի քննարկումը։ Հասկանալի է, որ եթե Բաքվում հանդիպումը տեղի ունենար, ապա Ադրբեջանը ներկայացնելու էր այնպես, թե որպես կենտրոն երկխոսում է իր սուբյեկտին «վերաինտեգրելու» շուրջ։ Իսկ Արցախի կողմից այսպիսի ձևաչափով երկխոսությունից հրաժարվելուց հետո Ալիևը հայտարարեց, թե երկխոսության նոր հրավեր չեն ուղարկելու, ստիպելու են, որ արցախցիները խնդրեն իրենց։ Դրան զուգահեռ Ադրբեջանը շարունակում է սեղմել Արցախի շրջափակման օղակը՝ արցախցիների կենսագործունեության համար ստեղծելով անհամատեղելի պայմաններ ու ճանապարհ բացելով էթնիկ զտումների ու ցեղասպանության իրագործման համար։ Այս ճնշումը նպատակ ունի կոտրել Արցախի դիմադրությունը։ Մի կարևոր հանգամանք ևս պետք է հաշվի առնել, որ Արցախի ու Ադրբեջանի երկխոսությունը կարող է կայանալ միայն այն պարագայում, երբ ստեղծվեն դրա համար անհրաժեշտ միջազգային մեխանիզմներ։

Նույնիսկ խոսակցություններ կան «Մինսկի խումբ-2»-ի ստեղծման մասին, բայց քանի որ համանախագահության ինստիտուտը չի գործում, ապա միջնորդական առաքելությունները կարող են լինել անհատական նախաձեռնությունների տեսքով։ Բնական է, որ միջազգային խոշոր խաղացողները փորձելու են միջնորդել և կազմակերպել Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը, որպեսզի այն ծառայեցնեն իրենց շահերին։ Պատահական չէ, որ ռուս վերլուծաբանները մտահոգություններ են հայտնում, թե Արևմուտքը փորձում է միջնորդությունն ամբողջովին իր ձեռքը վերցնել, որպեսզի Ռուսաստանին դուրս թողնի տարածաշրջանից։ Բայց քանի որ Հայաստանն Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս, ապա պարզ է դառնում, որ նույնիսկ միջնորդների ազդեցության լծակները սահմանափակ են։

Եվ Ադրբեջանը հնարավորություն է ստանում առաջ տանել իր օրակարգը, բայց այստեղ մեկ այլ նրբություն ևս կա։ Եթե թեկուզ ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի միջնորդությամբ Ադրբեջանը համաձայնի հանդիպել Արցախի ներկայացուցիչների հետ, ապա դրանով միջազգայնորեն լեգիտիմացվում է Արցախի՝ որպես բանակցությունների կողմ հանդես գալու հանգամանքը։Թերևս դրանով է պայմանավորված, որ հենց Բաքուն է հրաժարվել Բրատիսլավայում նախատեսվող հանդիպումից։ Մյուս կողմից էլ՝ որպեսզի երկխոսությունը տեղի ունենա, ապա միջնորդները ոչ միայն պետք է համաձայնեցնեն բանակցությունների միջազգային մեխանիզմը, այլև դրա համար պետք է ձեռնամուխ լինեն անհրաժեշտ միջավայրի ստեղծմանն ու ճնշում գործադրեն Բաքվի վրա, որպեսզի բացի Լաչինի միջանցքը, այլապես բանակցությունները կվերածվեն Բաքվի հրահանգավորման»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 463 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Պուտինի զանգը Փաշինյանին՝ պատժելուց առաջ․ Սուրեն Սուրենյանց (video) Մեծ սնանկացում է լինելու. գյուղացիները անելանելի վիճակում են հայտնվելու. Հայկ Նահապետյան (video) Սամվել Կարապետյա՛ն, հատուկ ձեզ եմ ասում․ ինչ է մեզ սպառնում (video) «Էս թարախը ժողովրդի միսը կերել է»․ քաղաքացին՝ Փաշինյանի մասին (video) «Էս մուտիլովշիկ, խաբեբա Նիկոլը ո՞նց է ավարտել դպրոցը, ես զարմանում եմ»․ քաղաքացի (video) Ռոսսելխոզնադզորը սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ձկան և ձկնամթերքի արտահանման նկատմամբ Հրկիզել են ընդդիմադիր բլոգեր Արմեն Ալեքսանյանի մեքենան (video) Հայաստանի ընտրությունները և ՌԴ-ի արձագանքը. Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել РБК-ին #ՈՒՂԻՂ․ Մի սարսափելի նվեր ունեմ Նիկոլի համար․ Նաիրա Զոհրաբյան (video) Ի՞նչ են հայտարարագրել Հայաստանի շնորհապետական կուսակցության թեկնածուները. Hetq.am Այն վտանգները, որոնց մասին այսօր խոսում են ոչ միայն ընդիմադիր քաղաքական ուժերը, այլև մեր մտավորականներն ու երկրի սթափ միտք ունեցող քաղաքացիները, լիովին իրական են. Տիգրան Դումիկյան Ավարտվել է ՀՀ ԱԱԾ շենքի մոտ ահաբեկչություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Եկեղեցին անխափան շարունակում է իր փրկագործ առաքելությունը՝ ի փառս Աստծու և ի շինություն հավատացյալ ժողովրդի. Իսահակ Սրբազան Մեր պարտականությունն է անել ամեն ինչ, որ դուք ապրեք անվտանգ և հանգիստ Հայաստանում Ավելի ուղիղ, ավելի բաց հայտարարություն Հայ Առաքելական Եկեղեցին անել չի կարող Նիկոլը երկիրը խորտակում է, կործանում է մեզ․ քաղաքացի (video) Թայֆուն է մոտենում․ չեղարկվել են հարյուրավոր ավիաչվերթներ «Էս շիզոֆրենիկից բացի բոլորն էլ կարան երկիրը պահեն․ Նիկոլն Ալիևի ոտքի տակի հողն է».արևաբույրցի (video) Ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանն ու Թուրքիան որոշիչ դեր ստանան մեր տնտեսության մեջ Այդ տոկոսները հաշվելիս «մոռացել են» նկատի ունենալ, որ 1551 հարցվածների 51%-ը հրաժարվել է պատասխանել Ընտրությունը միայն այն չէ, թե ով պիտի կառավարի պետությունը, այլ նաև՝ ինչպիսի Հայաստան ենք ուզում տեսնել․ պատմական հիշողությունը կորցրած, վախով առաջնորդվող, ինքնությունից հեռացող Հայաստա՞ն. Ռուբեն Սրբազան Պարտվող իշխանությունը դիմելու է ցանկացած ստորության. պատրաստ պետք է լինենք ցանկացած սցենարի. Սուրենյանց #ՈՒՂԻՂ․ «Նիկոլի պայթած գազի խողովակն ու ատոմակայանի բլեֆը»․ Հայկ Նահապետյան (video) «Զանգեզուրի միջանցքն» անպայման կկառուցվի. Ալիև Հազարավոր մարդիկ Վանաձորում՝ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am