«Նոր պատերազմ՝ նոր տարածքներ», «նոր հարցաքննություն՝ նոր նիկոլություն»

Փաշինյանական իշխանույթունն այսօր կազմակերպել էր հերթական շոուն ԱԺ այսպես կոչված «քննիչ հանձնաժողովում», որն ընդամենը 1 խնդիր է լուծում՝ պարտակել Նիկոլ Փաշինյանի ու նրա գործակիցների գործած ոճիրները կոնկրետ 2020 թվակաանի պատերազմի հետ կապված: Հիմնական խնդիրը, որ հետապնդում է բացառապես նիկոլականներով «գործող» հանձնաժողովը Նիկոլ Փաշինյանին «սպիտակ ու պուպուշ» ներկայացնելն է: Կարճ ասած՝ «ի՜նչ աներ խեղճ Նիկոլը...» փերֆեքթթիվիական մակարդակով:

Այսօր հանձնաժողով էր բերվել ավելի քան 1 տարի ու տասը ամիս կալանքի տակ գտնվող Դավիթ Տոնոյանը: Այո՛, այն անձնավորությունը, որ 2018-ին, լինելով բարձրաստիճան պաշտոնյա վազեվազ ճամբարափոխ եղավ ու շտապեց արագորեն իր ծառայությունները մատուցել «նոր տերերին»:

Արդեն պարզ է, թե Նիկոլ Փաշինյանին ինչու էր պետք «նախկիններից վերցրած» նման մեկը պաշտպանության նախարարի պաշտոնում: Պետք էր հենց նման ճամբարափոխված, անսկզբունք մեկը, ում հետո կարելի կլիներ հեշտությամբ «քավության նոխազ» դարձնել ու ներկայացնել:

Եվ ահա, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այսօր, Նիկոլ Փաշինյանի՝ Անդրանիկ Քոչարյանի անվան «քննիչ հանձնաժողովում» լիովին արդարացրեց բոլոր այն սպասելիքները, որ կարող էր ունենալ նրան մոտ 2 տարի բանտում պահող իշխանությունը:

Այստեղ էլ կարելի էր վերջակետ դնել, քանի որ պարզ է, չէ՞ թե ինչ արժեք կարող են ունենալ ինչ-որ մեկի հանձնաժողովային վկայությունները, եթե նա Նիկոլ Փաշինյանի կալանավորն է, եթե չասենք՝ պատանդը:

Այդ տեսանկյունից նույնիսկ թեթևակի ժպիտ են հարուցում մեր որոշ հայրենակիցների այն դիտարկումները, որ Դավիթ Տոնոյանը «քննիչ հանձնաժողովում» ինքնամոռաց, անձնուրաց կերպով պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանին:

Հետաքրքիր է, թե ո՞ւմ պետք է նա պաշտպաներ, եթե ոչ իր թիմակցին ու անմիջական վերադասին: «Թիմակցի» պահով էլ հետաքրքիր դրվագ եղավ: Տոնոյանն ասաց, թե ինքը Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության անդամ է եղել, այլ ոչ՝ թիմակիցը: Ինչպիսի՜ նվիրվածություն:

Բայց կրկնենք՝ իսկ ո՞ւմ պիտի պաշտպաներ Դավիթ Տոնոյանը, եթե նա Նիկոլ Փաշինյանի թիմակիցն է, նրա գործակիցը՝ առնվազն 44-օրյա պատերազմի հրահրման և այդ պատերազմում կանխամտածված Հայոց բանակը պարտության տանելու ոճրագործություններում, և վերջապես՝ Նիկոլ Փաշինյանի կալանավորն է:

Մի՞թե պարզ չէր, որ նման վիճակում գտնվող, նման կախվածություն ունեցող մեկը, այն էլ՝ Դավիթ Տոնոյանի նման մեկը, որ երբեք էլ որպես քիչ թե շատ գնահատելի ֆիգուր առանձնապես աչքի չի ընկել, «քննիչ հանձնաժողովում» ընդամենը փորձելու է ա) պլստացնել Նիկոլ Փաշինյանին, բ) պլստալու տեղ ապահովել նաև իրեն համար: Ու պարզ է, որ Դավիթ Տոնոյանի հանձնաժողովային ելույթն ընդամենը կեղտոտ գործարք է փաշինյանական իշխանության հետ, բացահայտ առևտուր՝ բանտարկությունից ազատվելու ակնկալիքով:

Վերջին հաշվով, նա ավելի քան մեկուկես տարի բանտում է, այդ ի՞նչ են այդքան երկար քննում Նիկոլ Փաշինյանի «գերպրոֆեսիոնալ» քննիչները, որ այսքան ժամանակում Տոնոյանին վերաբերող գործը դատարան դեռ չի մտել:

Այնպես որ, թե այսօր նա ժամերով ինչ լոլոներ էր պատմում, ինչպես էր ինքն իրեն ու իր սիրելի Նիկոլ Փաշինյանի ասածներին հակասող բաներ ասում, միգուցե կարող է հետաքրքրել շոուների սիրահարներին կամ հայկական սերիալների գիտակներին: Ինչ վերաբերում է իրական քննությանը, ապա այդպիսին կարող է և լինել, բայց միայն այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը իշխանազրկված կլինի: Դավիթ Տոնոյանը, ի դեպ, այսօր շարունակ այն թեզն էր առաջ տանում, թե Հայաստանն անպատրաստ էր նման պատերազմի, հնարավորություններով զիջում էինք, որ իր ռազմադիվանագիտական գիտելիքներն ու կարողությունները չբավարարեցին, որ ինքը կարողանա թույլ չտալ այդ պատերազմը:

Ու ահա այդ անձնավորությունը, հիշեցնենք, գործնականում գրեթե հայտարարված օրով պատերազմի նախօրեին նստում է օդանավ բուլղարիենարում մտերիմի ծննդյան քեֆի մասնակցելու համար: Իսկ երբ վերադառնում է, խրոխտ հարցազրույց է տալիս ու հոխորոտում, թե «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ»: Այսել է թե՝ Ադրբեջանը նոր տարածքներ է կորցնելու: Դավիթ Տոնոյանն ամբողջ պատերազմի ընթացքում ծպտուն չի հանում այն մասին, որ այդ թվում իր ցուցումով իր ենթակաները կանխամտածված խաբում ու մոլորության մեջ են պահում հանրությանը, բոլոր հայերին:

Արթուր Խայթ

Աղբյուր` 7or.am

դիտվել է 284 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am