Կոչ.դադարեցնել Կատարի շրջափակումը
Deutsche Welle-ն գրում է,որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 15-ին Սաուդյան Արաբիային և Մերձավոր Արևելքում նրա դաշնակիցներին կոչ են արել դադարեցնել Կատարի շրջափակումը, ինչը շարունակվում է այս տարվա հունիսից: «Մենք մտահոգությամբ հետևում ենք, որ նույնիսկ այս հակամարտությունից 100 օր անց չեն դիտարկվում այս հարցի լուծման ոչ մի տարբերակներ: Գերմանիան պաշտպանում է Քուվեյթի և ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը կատարյան ճգնաժամի լուծման համար՝ միաժամանակ նշելով, որ Բեռլինը մտադիր չէ պաշտպանել հակամարտության որևէ կողմի »,- հայտարարել է Մերկելը Կատարի առաջնորդի հետ հանդիպումից հետո:
