Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) միացել է Հայաստանի Ժուռնալիստների միության (ՀԺՄ) հայտարարությանը՝ դատապարտելով Հայաստանի կառավարության աջակիցների կողմից սոցիալական ցանցերում և որոշ առցանց լրատվամիջոցներում Ղարաբաղում լարված իրադարձությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսից հետո սկսած վիրավորանքների և ոտնձգությունների արշավը: «Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հրապարակայնորեն դատապարտել այդ սպառնալիքները և պատասխանատվության ենթարկել ու պատժել մեղավորներին: Մահվան և ֆիզիկական բռնության սպառնալիքների թիրախ են դարձել որոշ մարդիկ, այդ թվում՝ լրագրողներ Անի Գևորգյանն ու Հռիփսիմե Ջեբեջյանը: Ժուռնալիստների միությունը դատապարտել է կառավարությանը մոտ կանգնած ակտիվիստների և որոշ պետական պաշտոնյաների կողմից կազմակերպված կանխամտածված հարձակումը: Հայաստանի ժուռնալիստների միությունը նաև մեղադրել է վարչապետին՝ ատելության այդ առցանց քարոզարշավը խրախուսելու մեջ: Միությունը հարցը փոխանցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին: «Լրագրողներն աշխատում են իրական տեռորի պայմաններում,- ասել է ՀԺՄ նախագահ Սաթիկ Սեյրանյանը,-«Նրանք իսկապես վտանգի տակ են»: Լրագրողների Եվրոպական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ռիկարդո Գուտիերեսը կոչ է արել Հայաստանի իշխանություններին՝ հրապարակայնորեն դատապարտել այդ սպառնալիքները և բացահայտել, հետապնդել և պատժել մեղավորներին, հատկապես, եթե նրանք պետական իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչներ են»,- ասված է հայտարարության https://europeanjournalists.org/blog/2023/07/31/armenia-the-government-must-put-an-end-to-online-harassment-of-journalists/?fbclid=IwAR3-zDR0ITqQWeyrlyBQNBPMAu_7FsDcsNs4f6tpKhmlQoIK46HcCUNF-Oo մեջ:
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը