«Հոսե»-ն կրկին հասնում է փոթորկի աստիճանի
«Հոսե»-ն նորից ուժեղացել է՝ հասնելով փոթորկի աստիճանի, քամու արագությունը հասնում է ժամում 120 կմ-ի: Հինգշաբթի «Հոսե»-ն թուլացել էր՝ մինչև արևադարձային քամու աստիճան:Այս պահին «Հոսե»-ն շարժվում է 16 կմ/ժամ արագությամբ: ԱՄՆ փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնի տվյալներով՝ փոթորիկը շարժվում է հյուսիս-արևմուտք և, կանխատեսումների համաձայն, երկուշաբթիից չորեքշաբթի կմոտենա Նյու Ջերսի նահանգին:
