«Փաստ» օրաթերթը գրում է. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, ինչպես և զգուշացնում էին մասնագետները, գործող իշխանությունների համար դարձել է յուրատեսակ քաղաքական գործիք: Այսինքն, այն կիրառվում ու կիրառվելու է ընտրողաբար:
Ի մասնավորի, մեր ունեցած տեղեկություններով, իշխանությունները «ապօրինի ծագում ունեցող գույքի» գործիքակազմի կիրառման տեսանկյունից ինդուլգենցիայի հնարավորություն են տվել նախկին մի քանի պաշտոնյաների՝ որոշակի «համաձայնությունների» շրջանակներում:
Ի դեպ, մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ, սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնավորաբար Կենտրոն համայնքում ՔՊ-ի համար ձայներ հավաքելու գործին է լծվել «Չոռնի Գագոն»՝ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:
Ինչ վերաբերում է այս տեղեկության կապին նշյալ ինդուլգենցիայի հետ, ապա մեր աղբյուրները նշում են, թե դժվար է այլ կերպ բացատրել այն հանգամանքը, որ գործող իշխանությունների կողմից բառիս բուն իմաստով հալածանքների տակ ընկած գործիչը կարող է մասնակցել այդ նույն ուժի համար քվե ապահովելու գործին»:
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան
Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը
Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը