Եթե ձեր կինը բունկերից դուրս գար, կիմանար ինչքան կին կար Ստեփանակերտում. Ռուբեն Վարդանյան (video)

Հայաստանի վարչապետն իրավունք չունի իր ասուլիսի ժամանակ խոսել, թե ինչքան չի սիրում Արցախը, ոնց է ինքը հուսահատված կամ ջաղայացած, թե Արցախում ինչ է կատարվում, դա անընդունելի է այս իրավիճակում: Այս մասին հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Մենք վտանգի առաջ ենք, և եթե դու վարչապետ ես Հայաստանի, որը նաև պատասխանատու է Արցախի համար, դու պետք է ամեն ինչ անես՝ միասին պայքարենք, որ Արցախը մնա հայկական։ Ոչ թե ասես՝ եկեք հանձնենք Արցախը, որովհետև ուրիշ տարբերակ չկա։ Դրանք առաջնորդի խոսքեր չեն։ Դուք ճիշտ չե՛ք, պարոն վարչապետ, երբ ասում եք՝ մարդ չկար Ստեփանակերտում, և՛ կանայք են մնացել Ստեփանակերտում, և՛ տղամարդիկ։ Եթե ձեր կինը բունկերից դուրս գար, կիմանար ինչքան կին կար Ստեփանակերտում, եթե դուք ուզենայիք իմանալ իրականում ինչ է կատարվում Արցախում, ապա կիմանայիք ինչքան մարդ է եղել Արցախում, կռվել մինչև վերջ։ Պետք չի բաժանել արցախցիների և հայաստանցիների, ով ինչ բարբառով է խոսում ու որտեղ է ապրում, մենք բոլորս հիմա պետք է միասին պայքարենք։ Դուք եք պարտական ապահովել հայկականությունը Հայաստանի և Արցախի, որովհետեւ դուք եք ղեկավարը, դա ձեր պարտականությունն է, ուրիշի վրա գցել պետք չի», - ասել է նա։

Վարդանյանի խոսքով՝ մենք չենք կարող խաղաղ ապրել, երբ ասում ենք, որ բոլոր տղամարդիկ դասալիք են, կանայք աներջանիկ, Արարատ սարը մերը չի, հիմնը պետք է փոխել, եկեղեցին վատն է, Արցախը մերը չի։

«Պարո՛ն վարչապետ, Արցախին տրվող փողը դուք ձեր գրպանից չեք տվել, եթե թիվ եք ասում, ասեք նաև ինչքան բան է ստացել ՀՀ-ն Արցախից, դուք իրավունք չունեք հաշվարկներ անել, հինգ տարվա մեջ կարող էիք կազմակերպել որ էֆեկտիվ լիներ, թափանցիկ լիներ, որ փողերը ճիշտ օգտագործվեին, դա գնահատական է ձեզ՝ որպես ղեկավարի։ Հայրենիքը չունի գին»,- ասել է Վարդանյանը:

 

դիտվել է 925 անգամ
Լրահոս
Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկ #ՈՒՂԻՂ․ Ալիևին տեսնելուց առաջ Փաշինյանը երեկ «խանգարմունքի մեջ ընկավ»․ ի՞նչ է սպասվում․ քաղաքագետ (video) ԱՄՆ-ում մահապատժի անհաջող իրականացումից հետո ուշքի եկած Քրիստա Փայքը «զայրացած և շփոթված» է Խնամակալության ինստիտուտը պատշաճ չի գործում․ խախտումներ՝ Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոնում Ըստ Չավուշօղլուի՝ անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է Լրագրողը ձայնագրություն միացրեց ու «պատին դեմ տվեց» Փաշինյանին․․․ (video) Ես էլ ձեզ եմ ասում․ Փաշինյանի արագանքը՝ Մեդվեդևին (video) Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Պարոն Կարապետյա՛ն, ստիպե՛ք Նիկոլ Փաշինյանին այս հարցը լուծի․ Ռուզան Ստեփանյանի փաստերով խոսքը (video) Թուրքիայում բնակելի շենք է փլուզվել Զոհվածների ու անհետ կորածների հարազատների ուղիղ պահանջները․ ի՞նչ ասացին նրանք Նարեկ Կարապետյանին (video) Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակն այս պահին ՔՊ-ի ջանքերով տեսանելի ապագայում հայտնվելու ենք թուրքական շահերի ու նրա զինուժի ուղիղ պահանջների տակ ՀՀ-ում տարկետում ստացած որոշ քաղաքացիների համար զորակոչի տարիքային շեմը կհասնի 32-ի Փաշինյանը՝ շաքեցի կնոջը ծափահարած ընդդիմության պահվածքից հունից դուրս եկավ (video) Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի ու անցնի առաջ «Ադրբեջանցի զինծառայողը պետք է կանգնի հայկական դատարանի առջև» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Սադրիչնե՛ր, ձեր քթներից հանելու եմ»․ Փաշինյանի խանգարված բղավոցներն ԱԺ-ում (video) Փաշինյանի խայտառակ ու սուտ պատասխանը՝ Արամ Վարդևանյանի ուղիղ հարցին (video) Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավոր Ովքե՞ր են ադրբեջանցի տեռորիստին պաշտպանողները․ Փաշինյանը «պայթեց» Ազգային ժողովում (video) Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am