Չընկնել «լարած թակարդը»

Սեպտեմբեր 12-ին Նյու Յորքում մեկնարկեց ամենահեղինակավոր միջազգային կառույցի՝ Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանը: Ընդհանուր բանավեճը, որի ընթացքում ուղերձներով հանդես կգան պետությունների նախագահները, վարչապետերը կամ արտգործնախարարները, սկսվելու է մեկ շաբաթից՝ սեպտեմբերի 19-ին: Այս տարվա Ընդհանուր բանավեճի առանցքային թեման է՝ «Կենտրոնացում մարդկանց վրա, ձգտում կայուն մոլորակի վրա բոլոր մարդկանց համար խաղաղության և բարենպաստ կյանքի»: 72-րդ նստաշրջանին ընդառաջ ՄԱԿ-ը հրապարակել է օրակարգին վերաբերող փաստաթղթեր, որոնք առնչվում են կրթությանը, բնապահպանությանը և սոցիալական զարգացմանը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի այս տարվա նստաշրջանը նախագահելու է Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը: Նա ասել է, որ իր նախագահության առաջնահերթություններն է համարում շարքային մարդկանց կյանքի բարելավումը, հարատև խաղաղությանն ուղղված բանակցությունները, միգրացիան, զարգացման կայուն նպատակների քաղաքական խթանումը, կլիման և մարդու իրավունքների ու հավասարության հարցերը: Ընդհանուր բանավեճի ավանդական ընթացակարգով 193 երկրների և ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող կազմակերպությունների կամ կազմավորումների ներկայացուցիչներին ելույթի համար տրվում է 15 րոպե, սակայն պատմության ընթացքում բանախոսները հաճախ են գերազանցել այդ սահմանափակումը: Ամենաերկար ճառով հանդես է եկել Կուբայի հանգուցյալ առաջնորդ Ֆիդել Կաստրոն, ով 1960 թվականի սեպտեմբերի 26-ին խոսել է 269 րոպե: ԱՄՆ-ի նախագահներից ամենաերկար ելույթները Բարաք Օբամայինն էին՝ ՄԱԿ-ում նրա ուղերձների միջին տևողությունը 38 րոպե էր: 72-րդ նստաշրջանն առաջինն է ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի համար: Ընդհանուր բանավեճի նախօրեին Թրամփը կազմակերպելու է համաժողով, որի ընթացքում կներկայացնի իր հայեցակարգը ՄԱԿ-ի կառուցվածքային փոփոխության վերաբերյալ: Ռուսաստանը հաղորդել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարվա Ընդհանուր բանավեճին չի մասնակցի, նրա փոխարեն Նյու Յորք կմեկնի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով ելույթ կունենա սեպտեմբերի 21-ին: Հայաստանը ՄԱԿ-ի 72-րդ նստաշրջանում կներկայացնի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով Նյու Յորքում սեպտեմբերի երկրորդ կեսին կհանդիպի իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ: Այս հանդիպման հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները որոշակի հույսեր են կապում: Բաքուն, սակայն, այս հանդիպմանն ընդառաջ կոչ է արել Անկարային ու Թբիլիսիին ընդլայնել փոխգործակցությունը հակամարտությունների կարգավորման հարցում: Այդ մասին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց օրեր առաջ Բաքվում եռակողմ հանդիպման արդյունքներով. «Անկասկած, մենք հանդես ենք գալիս դիվանագիտական ճանապարհով հակամարտությունների կարգավորման օգտին: Հակամարտությունների հարցը քննարկվում է բոլոր միջազգային կազմակերպություններում, և կարծում եմ՝ մենք պետք է է՛լ ավելի ընդլայնենք այդ հարցում փոխգործակցությունը»: Նա նշել է, որ ԳՈւԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) անդամ երկրների տարածքում չկարգավորված հակամարտությունների հարցը կրկին հայտնվել է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի հերթական նստաշրջանի օրակարգում: Իհարկե, Ադրբեջանը մշտապես փորձել է օգտագործել ՄԱԿ-ի հարթակը` տեղափոխել ԼՂ խնդիր ՄԱԿ, ներկայացրել է բազմաթիվ բանաձևեր: Մի կողմից, Բաքուն Վրաստանին և Թուրքիային ուղղված իր կոչով, ցույց է տալիս, թե իբրև ցանկանում է հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով, սակայն մյուս կողմից պարզ է, որ դա ամբողջությամբ պատրանք է և որոշակի ճնշման տարբերակ` ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: Եվ սա բոլորը, այդ թվում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները շատ լավ գիտակցում են, Ալիևի «աճպարարությունները» ոչ ոքի համար նորություն չէ: Բացի այդ, պաշտոնական Երևանին ձեռնտու չէ ՄԱԿ-ի օրակարգում ԼՂ խնդրի վերաբերյալ ադրբեջանական դիրքորոշմամբ, որ հայանպաստ ձևակերպումներով նոր փաստաթղթի շուրջ քննարկումները ՄԱԿ-ի ամբիոնից: Բայց իրավիճակը այլ է, նաև այն առումով, որ հայկական կողմը, որոշակի առավելություններ, հարմար դիրք է ստացել` ապրիլյան պատերազմից հետո: Ադրբեջանական ռազմատենչ քաղաքականությունն ի ցույց դնելը կոնկրետ արդյունքներ կարող է տալ: Եվ հաջորդը. կա նաև այլ խնդիր: Ադրբեջանը նոր սադրանք է լարել` ներքաշելով նաև Վրաստանին, կոչ անելով նաև Թբիլիսիին` ընդլայնել փոխգործակցությունը հակամարտությունների կարգավորման հարցում: Ադրբեջանն ակնհայտորեն փորձում է ներքաշել Վրաստանին, որպեսզի Երևանի և Թբիլիսիի փոխհարաբերություններում խնդիրները խորանան: Սա լուրջ բացթողում կլինի, եթե հայկական դիվանագիտությունը դա թույլ տա տեղի ունենալ: Մանավանդ հիմա, երբ Երևան-Թբիլիսի հարաբերություններում որոշակի խնդիրներ են առաջացան այն բանից հետո, երբ Վրաստան-ԱՄՆ զորավարժություններին Հայաստանը հրաժարվեց մասնակցել: Այս խնդիրներով էր, թերևս, պայմանավորված օրերս Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի այցը Երևան: Սեպտեմբերի 11-ին Սերժ Սարգսյանն այսօր ընդունել էր Միխեիլ Ջանելիձեին: Նրանք անդրադարձել են տարբեր ոլորտներում հայ-վրացական փոխգործակցությանը և երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ծրագրերին: «Միխեիլ Ջանելիձեն հանդիպման սկզբում երախտագիտություն է հայտնել բարեկամ Հայաստանին՝ Բորժոմիում բռնկված անտառային խոշոր հրդեհի մարման գործում ցուցաբերած զգալի աջակցության համար: Սերժ Սարգսյանը և Միխեիլ Ջանելիձեն երկկողմ հարաբերություններից բացի քննարկել են միջազգային կառույցների շրջանակներում հայ-վրացական փոխգործակցությանը, ինչպես նաև բազմակողմ ձևաչափով հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ, անդրադարձել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին»,- նշվել էր նախագահականի հաղորդագրության մեջ: Ջանելիձեին ընդունել էր նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն՝ «նախարարները գոհունակությամբ արձանագրել են, որ վերջին տարիներին երկու հարևան ու բարեկամ երկրների հարաբերությունները զգալի զարգացում են ապրում»: Թամար Բագրատունի

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Աննա՛, ձեր «կեղտոտ նախիրին» զբաղեցնելու համար բաժանությու՞ն ես մտածել․ Շաքարյանց (video) «Ինչքան փչացած մարդ կա Փաշինյանին ձայն կտա»,«թուրքից ինչքան հեռու՝ էդքան լավ, ի՞նչ ձայն տալ»․ հարցում (video) «Բանակում կռիվ է եղել․ հայհոյել են, դաժանաբար սպա*ել». Նարե Սոսե (video) Հիմա մի պատմություն պատմեմ Մարիամիկից․ Աննա Այվազյան (video) «Աննա՛, չփորձեք մեզ էշի տեղ դնել․ Ֆրանսիայի բուտիկներից դուրս չէիր գալիս»․ Նարե Սոսե (video) Գյումրեցի 80-ամյա կինը ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում (video) Ի՞նչ ունեցվածք է կուտակել կառավարական առանձնատնից «վարձով տուն տեղափոխված» Աննա Հակոբյանը Փորձ է արվում Նիկոլին ազատել Աննայի բացասական վարկանիշի բեռից. Սամվել Ֆարմանյան «Այն, ինչ նա երեկ ասել է, սուտ է». Զախարովա Նիկոլը ընտանեկան ու մյուս բոլոր հարաբերությունները պայմանավորում է քաղաքական շահով. Արա Պողոսյան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Սումգայիթի օրը գրառում է արել Գևորգ Պապոյանի «սկզբունքայնության» կամ ճղճիմության մասին «ֆոկուսը» այստեղ ոչ այնքան թվերն են, որքան հանրային ընկալումը. նման անակնկալ մանիպուլյացիաներ այս ընթացքում շատ են լինելու. Սարոյան Չզարմանաք, որ առաջիկայում Աննային տեսնենք ընդդիմության ցույցեցին․․․Նիկոլը «փրգվավ» Աննայից Ազատության համը տեսած կնոջը դժվար կլինի հետ բերելը․ Քրիստոս թող խաղաղացնի սիրտդ, Աննա Հակոբյան «ԱԱԾ-ից ինձ գիտե՞ք՝ ինչ են ասել․․․ Փաշինյանը գժվել է»․ ՊՆ նախկին նախարար Կարապետյան (video) Մահացել է երգիչ Գագիկ Հարությունյանը «Ծանոթներ կորան Սումգայիթում,մինչև այսօր չկան…Թուրքը դեռ ձեր կոկորդից է կծելու». Աննա Այվազյան (video) Իրական խաղաղության հասնելու միակ ճանապարհը բոլոր պատանդների ազատ արձակումն է. Դավիթ Վարդանյան «Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցի 2026 թվականի ընտրություններին Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը զեկույց է ներկայացրել Արցախի հարցով հետաքննության հարթակին Նիկոլ ու Աննա՛, ձեր շոուով չեք ստիպելու մոռանանք Բաքվի հայերի ցեղասպանության հիշատակման օրերը (video) Բոլոր աղետների օրերին քո հայասպան կերպարները հիշում ենք, ու օրը գալու է՝ քեզ էլ, քո չամուսնուն էլ, հիշեցնելու ենք․․․ Այս հայտարարությունից հետո Հայաստանի ժողովուրդը պետք է շատ անհանգստանա․․․ Բա մեզանից ե՞րբ եք բաժանվելու, ե՞րբ ենք ձեզանից պրծնելու․․․
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am