Ձերբակալվել են մի շարք պայթյուններ նախապատրաստած 19 ահաբեկիչներ
Լիբանանի անվտանգության ուժերը ոչնչացրել են ընդհատակյա բջիջ, որը կապված է եղել ԴԱԻՇ-ի հետ: Այս մասին հաղորդում է Al Watania գործակալությունը: Անցկացված գործողության հետևանքով ձերբակալվել է 19 մարդ, որոնք պատրաստվում էին իրականացնել մի շարք պայթյուններ և մահափորձեր: Պարզվել է, որ նրանց ղեկավարել է ահաբեկիչ Ֆադի Իբրահիմ Ահմեդը, որն ունի եգիպտական անձնագիր և թաքնվում է Լիբանանից 40 կմ հեռավորության վրա գտնվող պաղեստինցի փախստականների ճամբարում:
