«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ՝ հուլիսի 26-ին, անհետ կորած զինծառայողների ծնողները փակել էին Պռոշյան – Բաղրամյան պողոտան, եւ այդ խառնաշփոթ իրավիճակում «Մայբախ» մակնիշի մեքենան վթարի ենթարկեց պարեկին: Ավելի ուշ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 01PO 011 համարանիշով, «Մայբախ» մակնիշի մեքենան պատկանում է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հիմնադիր եւ խորհրդի անդամ Վահե Պետրոսյանին, սակայն ղեկին եղել է Վահե Պետրոսյանի վարորդը:
«Ժողովուրդ» օրաթերթին հասել են այլ ուշագրավ տեղեկություններ Վահե Պետրոսյանի մասին: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Պետրոսյանի կինը ունի երեք քույր, որոնց ամուսինները ոչ պակաս հանրաճանաչ դեմքեր են. Վահե Պետրոսյանը ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանի բաջանաղն է: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, որոնք քաջատեղյակ են Վահե Պետրոսյանի վարած կյանքի մանրամասներից ու անձնապես ճանաչում են նրան, վերջինիս որակում են որպես հարցերը ներքին կարգով լուծելու ունակ կերպար:
Ավելին՝ Բաղրամյան պողոտայում վրաերթի ենթարկված պարեկի դեպքը Պետրոսյանի համար հերթականներից է, եւ հեշտությամբ հարցը կարող է փակվել առանց աղմուկի»:
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան
Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը
Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը