«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ՔՊ վարչության նիստում նախնական տեսքի է բերվել Երեւանի ավագանու ընտրությունների ցուցակը։ Նիստին մասնակցել են նաեւ ՔՊ Երեւանի տարածքային գրասենյակների ղեկավարները, փոխքաղաքապետներ, քաղաքապետի առաջին տեղակալը։ ՔՊ-ում չեն գաղտնազերծում ցուցակը, գոնե՝ առաջին տասնյակը, սակայն հաստատեցին, որ այն գրեթե չի տարբերվում մամուլում գրվածից։ Որոշ շտկումներ են արվելու, եւ ցուցակը` վերջնական տեսքով նախ կուսակցականներին կներկայացվի հուլիսի 31-ին նախատեսված դրամահավաքին, ապա կհրապարակվի։
Դրամահավաքը, որը կկայանա «Դվին» հյուրանոցում, տարբեր մութ անձանց հնարավորություն կտա ֆինանսավորել ՔՊ-ի քարոզարշավը` լեգիտիմացնելով կոռուպցիան։ Իսկ դրամահավաքից հետո հստակ հանձնարարականներ կտրվեն, թե ով ինչ գործառույթ է իրականացնելու նախընտրական քարոզչության ժամանակ, եւ, առհասարակ, կազմակերպչական ինչ աշխատանքներ են տարվելու։ Վարչության վերջին նիստում քննարկել են նաեւ, թե որ համայնքներում է պետք ավելի շատ աշխատանք տանել. որտեղ է ՔՊ-ն թույլ, որտեղ՝ համեմատաբար ուժեղ»:
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան
Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը
Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը