Ինչո՞վ են զբաղված ՊՆ-ում և ԱԱԾ-ում. սահմանը մի խումբ աֆղաններ են հատել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ Հայաստանի պետական սահմանն այնքան էլ պաշտպանված չէ, եւ հարկ եղած դեպքում կարող են այն ապօրինի ճանապարհով հատել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2017 թվականի հուլիսի 24-ին մի խումբ աֆղաններ Նախիջեւանից Արարատի մարզի Երասխ համայնքի վարչական տարածքում գտնվող ՀՀ ՊՆ զորամասերից մեկի «Ենթակայան» մարտական դիրքի հարակից մասով հատել են սահմանն ու հայտնվել Հայաստանում: Եւ նրանց բռնել են ոչ թե սահմանապահները, այլ ոստիկանները, այն էլ Երասխ գյուղի Օղակաձեւ հրապարակից: Հետո արդեն հարուցվել է քրեական գործ, նրանց մեղադրանք է առաջադրվել, օրերս էլ գործը կուղարկվի դատարան: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ՀՀ սահմանների պաշտպանությամբ զբաղվող ԱԱԾ, բայց ապարդյուն. այնտեղից խնդրեցին հարցը ներկայացնել գրավոր, սակայն այդպես էլ ողջ օրվա ընթացքում չպատասխանեցին: Իսկ մինչ այդ, արձանագրենք, որ ՀՀ իրավապահ համակարգը վերածվել է ընդամենը ռեժիմի սպասարկուի. հաջողությամբ գաղտնալսում է ընդդիմադիրների հեռախոսները, տարբեր մեթոդներով փորձում ազդել ընդդիմության, անցանկալի լրատվամիջոցների վրա, իսկ ահա իրենց առաջ դրված բուն գործառույթներն իրականացնելիս թերանում է: Ահա սա էլ ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի խոստացած ապահով, անվտանգ Հայաստանը»: Ավելի մանրամասն` «ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:  

դիտվել է 26 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am