Մոսկվան շահագրգռված է, որ բեռները տեղ հասնեն, որպեսզի երկխոսությոնը սկսվի

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նախօրեի ուշ երեկոյան կառավարությունը մի արտառոց հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի հերթական նիստը, որի ընթացքում որոշվել է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարենային եւ բժշկական հրատապ հումանիտար աջակցություն ցուցաբերել։ Հաղորդագրության տեքստում չի նշվում, թե ինչ ճանապարհով է ուղարկվելու օգնությունը, եթե Արցախը լիակատար բլոկադայի մեջ է։

Առավել արտառոցն այն է, որ եթե հնարավոր էր մարդասիրական աջակցություն ցուցաբերել, ապա ինչո՞ւ դա չէր արվում անցած ութ ամիսների ընթացքում, գոնե հունիսի 15-ից հետո, երբ Արցախն ամբողջությամբ բլոկադայի մեջ է։ Ասվում է միայն, որ նիստի ընթացքում քննարկվել է 2022 թ. դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը:
Աշխատանքային խմբի կազմում են առողջապահության, սոցապ, ֆինանսների, տարածքային կառավարման եւ կրթության նախարարները, վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը եւ ուրիշներ: Խումբն արձանագրել է, որ Արցախի բլոկադան «հանգեցրել է աղետալի հետեւանքների», ուստի առավոտյան երկու տասնյակ բեռնատարներ արդեն ԱԳՆ շենքի հարակից հրապարակում էին՝ «Մարդասիրական օգնություն` Լեռնային Ղարաբաղին, սնունդ` կյանքի համար» գրություններով: Ասվեց, որ Երեւանից 400 տոննա հումանիտար օգնություն է շարժվում դեպի Արցախ, եւ Կոռնիձորից բեռը` ռուս խաղաղապահների միջոցով, կփոխանցվի արդեն 227 օր շրջափակման մեջ գտնվող արցախցիներին։ Մինչ բեռնատարները կշարժվեին, ուղեբեռը «զննության» էին ենթարկել ՀՀ ԱԳՆ` խորհրդակցության ժամանած բոլոր դեսպանները: Նրանք սեփական աչքով համոզվել էին, որ Արցախ տեղափոխվող բեռն առաջին անհրաժեշտության ապրանքներ են եւ դեղորայք։ Ի դեպ, ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը երեկվա քննարկմանը ներկայացված էր փոխդեսպանի մակարդակով։

«Ինչո՞ւ հիմա եւ ոչ թե, ասենք, երկու շաբաթ առաջ նման որոշում կայացվեց» հարցին ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանն ասաց, որ չի կարող պատասխանել․ «Օրի եւ ժամկետի ընտրության մասով կոնկրետ չեմ կարող ասել․․․ Դուք, հավանաբար, տեսել եք մեր հաղորդագրությունը` փոխվարչապետի մասնակցությամբ աշխատանքային խմբի նիստի, տեքստում ամեն ինչ գրված է, պատճառները գրված են, իրավիճակը՝ ներկայացված, եւ, ըստ դրա, գրված է, թե ինչու է հումանիտար բեռը գնում հիմա»։ Վարդան Սարգսյանի կարծիքով՝ հումանիտար ճգնաժամը ԼՂ-ում ավելի է խորանում՝ հատկապես հունիսի 15-ից ԼՂ լիակատար արգելափակման պայմաններում․ «Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից հատկապես երեխաներին, ծերերին, խրոնիկ հիվանդներին աջակցություն ցույց տալու համար։ Այս պայմաններում որոշում է կայացվել, որ պետք է հումանիտար աջակցություն ցուցաբերվի 400 տոննայի չափով՝ սնունդ, առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Դիմել ենք ՌԴ խաղաղապահ ուժերին՝ հումանիտար աջակցությունը ԼՂ առաքելու նպատակով»։ Բայց Բաքուն երեկ օրվա առաջին կեսին արդեն սադրանք էր որակել Երեւանի այս քայլը․ Սարգսյանն արձագանքեց․ «Երեւանի առաջնային նպատակը, առաքելությունը, տվյալ պարագայում` հումանիտար բեռներ, միանշանակ` հումանիտար մղումներով միջոցառում իրականացնելն է։ Չեմ կարծում, որ ԼՂ-ում արդեն սովի եւ հումանիտար այս ծանր ճգնաժամի պայմաններում հումանիտար բնույթի ապրանքների տեղափոխումը կարելի է սադրանք որակել»։

Նշենք, որ նախօրեին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայկական կողմին կոչ էր արել՝ ձեռնպահ մնալ նման գործողություններից, որոնք «հետապնդում են սադրանքի նպատակ եւ ծառայում են իրավիճակի սրմանը»։ «Մեկ անգամ եւս հայտարարում ենք, որ ամբողջ պատասխանատվությունը հնարավոր սադրիչ գործողությունների համար լիովին եւ ամբողջովին կընկնի հայկական կողմի վրա»,- ասված է սահմանապահ ծառայության հայտարարությունում։

Հումանիտար բեռնատարների՝ Արցախ շարժվելուց հետո քաղաքական եւ քաղաքացիական ակտիվ շրջանակները սկսեցին քննարկել՝ ինչո՞ւ ՀՀ կառավարությունը հիմա նման որոշում կայացրեց, այլ ոչ թե շաբաթներ, ինչու ոչ՝ ամիսներ առաջ։ Ոմանք դա կապում են արտգործնախարարների մոսկովյան հանդիպման, ինչպես նաեւ Արցախում եւ Հայաստանում վերջին շրջանում ծավալվող իրադարձությունների, ավելի կոնկրետ՝ բողոքի ակցիաների հետ։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մեկ շաբաթ առաջ նստացույց սկսեց եւ հայտարարեց, որ եթե մեկ շաբաթվա ընթացքում իրավիճակը չփոխվի, կանցնեն կոշտ մեթոդների: Հարությունյանը մոսկովյան հանդիպումից առաջ իրավիճակը փոխելու կոչ էր հղել երեք կողմերին՝ ասելով, որ հակառակ պարագայում նրանց վրա է մնալու Արցախում ողբերգության պատասխանատվությունը: Ի աջակցություն Արցախի, բազմամարդ ակցիաներ են ընթանում ոչ միայն Ստեփանակերտում, այլեւ՝ Երեւանում։ Արցախի մեր աղբյուրների կարծիքով՝ ԱԳ նախարարների հանդիպումից հետո ակնհայտ դարձավ, որ Մոսկվան նույնպես կողմ է Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսությանը եւ փոխվստահության մթնոլորտ ձեւավորելու համար փորձելու է ջանքեր գործադրել, որ այս հումանիտար բեռները հասնեն Արցախ, եւ այնտեղ համաձայնեն երկխոսել Ադրբեջանի հետ։

Մոսկվայում հուլիսի 25-ին տեղի ունեցած Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարարը, հիշեցնենք, հայտարարել էր, թե Ռուսաստանը շարունակում է կատարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առանցքային միջնորդի դերը՝ նոյեմբերի 10-ի համաձայնագրից բխող պարտավորությունների համաձայն։ Լավրովը հավելել էր, որ քննարկվել է նաեւ հաղորդակցությունների բացման եւ անարգել երթեւեկության վերականգնման հարցը․ «Մենք մեր զրուցակիցներին ուրվագծեցինք ռուսական կողմի գնահատականները՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների կողմից արված հաղորդումները, այն քայլերի մասին, որոնք ցանկալի է անհապաղ ձեռնարկել՝ ելնելով Լեռնային Ղարաբաղի բնակչությանը սննդով, դեղորայքով, առաջին անհրաժեշտության ապրանքներով, անխափան էլեկտրաէներգիայով եւ գազամատակարարմամբ ապահովելու շահերից։ Սա բխում է հասարակ մարդկանց, հայերի, տարածաշրջանի բնակիչների շահերից… Հայկական կողմը հասկանում է ԼՂ հայերին համոզելու անհրաժեշտությունը` հնարավորինս շուտ հանդիպելու Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ համաձայնեցնելու համապատասխան օրենսդրությունից եւ միջազգային պարտավորություններից բխող իրավունքները (այս դեպքում՝ Ադրբեջանը), ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման բազմաթիվ կոնվենցիաները։ Ադրբեջանական կողմը պատրաստ է փոխադարձ հիմունքներով նույն երաշխիքները տրամադրել իր տարածքում ապրող անձանց նկատմամբ։ Հայերը պատրաստ են նույնն անել Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիների նկատմամբ բոլոր կոնվենցիաների կիրառման հարցում»։

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 499 անգամ
Լրահոս
«Արցախում «երկրորդ հայկական պետության» սնանկ գաղափարը պետք է մեկընդմիշտ թաղել․ ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է, ԵՎ ՎԵ՛ՐՋ»․ Արմեն Այվազյան Ես անչափ հիասթափված եմ Պուտինից. Թրամփ Փարիզի դատարանը Սիրայի նախկին նախագահ Ասադին ձերբակալելու օրդեր է տվել Բաքուն, հայերիս մարդ չհամարելով, արդարացնում էր մեր դեմ ցանկացած ոճրագործություն, ինչի ականատեսը եղանք Արցախում Մենք միջանցք եզրույթի բովանդակությանն ենք դեմ, թե չէ անունն ինչ ուզում է լինի. քաղաքագետ Եմենի հուսիթները հայտարարել են, որ ԱԹՍ-ով հարվածել են Իսրայելի բանակի գլխավոր շտաբի շենքին Այսօր վերստին աղոթք ենք բարձրացնում Արցախի համար․ Վրթանես Սրբազանի խոսքը` Եռաբլուր պանթեոնում Մեր երկրում դասական մթնաժամ է․ շուրջբոլորն ուրացում է ու դավաճանություն․ Ռուբեն Մելիքյան Անհրաժեշտ է հայ հասարակության աջակցությունը. Արցախի հարցով Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնություն Հավատում եմ, որ կարող ենք ամեն բան փոխել, հաղթանակի ճանապարհը պետք է նորից անցնել․ Շահնազարյան Հավատում եմ, որ կարող ենք ամեն բան փոխել, հաղթանակի ճանապարհը պետք է նորից անցնել․ Շահնազարյան Արցախում այլևս հայ չի ապրում, սակայն սեփական հայրենիքում ապրելու իրավունքը հնարավոր չէ վերացնել Արտակարգ դեպք․ փրկարարները ու ջրային պարեկները դուրս են բերել քաղաքացիներին Բաքվում շարունակում են դատել Ռուբեն Վարդանյանին Փաշինյանը հայտարարեց՝ մերժել է Արցախի խնդրի կարգավորումը, որ հաշտություն ստանա Բաքվից ու Թուրքիայից Եթե ուզում ենք Արցախը սրտներիս մեջ պահենք, պիտի էդ մարդը՝ Արցախի ողբերգության պատճառը, հեռացվի․ Լևոն Ջավախյան. 168.am «Մեծերը Հայաստանի եւ հայերի մասին»․ Լևոն Տեր-Պետրոսյան Բելառուսի համար Ռուսաստանին փոխարինող չկա, նույնն էլ Ռուսաստանի համար. Վլադիմիր Պուտին Իմ դիմումի համաձայն՝ ավարտում եմ աշխատանքս․ Զառա Մանուչարյանը Արսեն Թորոսյանի նշանակումից հետո աշխատանքից ազատվելու դիմում է գրել Չվախենա՛ք, Արցախը չի՛ կարող մшհшնալ, պարտավոր ենք մեր սրտում պահել ազատության լույսը, որը բոլորինս է․ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Չեմ շփվում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ. Մովսես Հակոբյանը՝ քրոջ որդու մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ. Սարգսյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am