Չկա ապրանք՝ չկա կտրոնային համակարգ, խանութներում ոչինչ չկա․ Գեղամ Ստեփանյան

«Հրապարակի» հարցերին պատասխանում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

- Նիկոլ Փաշինյանը հերթական մամուլի ասուլիսով հանդես եկավ: Նա խոսեց այն մասին, որ Արցախի եւ արցախահայերի ճակատագիրը չի կարող փոխել Հայաստանը:

- Ես այդ տեսակետը չեմ կիսում: Առնվազն Հայաստանը չպետք է խոսեր նշաձող իջեցնելու, ինքնորոշման իրավունքից հրաժարվելու եւ այլ հարցերի մասին: Եթե անգամ Հայաստանի իշխանություններն այդպես են մտածում, ապա գոնե իրենց վարած բանակցություններում չպետք է նահանջեին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցից:

- Փաշինյանը երեկ խոսեց այն մասին, որ Արցախի բարբառով խոսելը չի նշանակում լինել հայրենասեր: Իհարկե, որեւէ բարբառով խոսելն աղերս չունի հայրենասիրության գաղափարի հետ, սակայն Նիկոլ Փաշինյանի խոսքերը շատերը գնահատեցին որպես Արցախի եւ արցախահայության նկատմամբ բացասական վերաբերմունքի դրսեւորում: Փաշինյանի հակակրանքը՝ արցախահայերին ուղղված, ինչո՞վ է պայմանավորված: Ի՞նչ գնահատական կտաք այս ամենին:

- Կարող եմ խոսել այդ հայտարարությունների ակնհայտ հետեւանքների մասին, որը հենց երեկ մենք՝ բոլորս, տեսանք սոցհարթակներում: Նիկոլ Փաշինյանը հայ ազգին եւս մեկ անգամ պառակտեց, եւս մեկ անգամ հնարավորություն տվեց փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել միմյանց հասցեին: Որպես հետեւանք՝ կարող եմ արձանագրել, որ նման հայտարարությունները նոր պառակտման հիմք հանդիսացան, հատկապես քաղաքական գործիչը, բարձրաստիճան պաշտոնյան պետք է զերծ մնա իր իսկ խոսույթում նման բառեր օգտագործելուց՝ առիթ չտալով, որ կրկին ներազգային ատելության ալիք բարձրանա: Երեկ եւս մեկ անգամ ատելություն սերմանվեց երկու հայկական պետությունների եւ դրանց ժողովուրդների միջեւ:

- Ակնհայտ է, որ Արցախը մոմի պես հալվում է, ժողովրդի դիմադրության ռեսուրսը նվազում է: Իրավիճակն օր-օրի վատանում է: Ի՞նչ վիճակ է այսօր: Ինչպես գիտենք, Արցախում արդեն չի գործում նաեւ հասարակական տրանսպորտը:

- Այո, տրանսպորտ չկա, որովհետեւ չկա վառելիք: Վառելիքի չլինելն ազդել է գրեթե բոլոր ոլորտների վրա: Խնդիրները բազում են, տեղական արտադրության գյուղմթերքի տեղափոխում, հացի առաքում, ամեն ինչ դադարեցված է` վառելիք չլինելու պատճառով: Դեղորայք տեղափոխելը եւս խնդիր է: Ստեփանակերտից շրջկենտրոններ դեղ հասցնելը մեծ խնդիր է դարձել: Ջրամատակարարումը եւս բավականին վատ վիճակում է: Մարդիկ աշխատավայր գնալու համար ոտքով ահռելի ճանապարհ են անցնում, մանկահասակների, տարեցների եւ հաշմանդամների վիճակն ավելի բարդ է այս պարագայում: Բժշկական ծառայություններից օգտվելու համար մարդիկ Ստեփանակերտի մի ծայրից հասնում են մյուս ծայրը` ոտքով, որպեսզի կարողանան հասնել հիվանդանոց:

- Մենք տեղեկացանք նաեւ, որ բուժհաստատություններում եւս իրավիճակը բարդ է: Մարդիկ չեն կարողանում օգտվել բժշկական ծառայություններից, ամեն ինչ դադարեցված է, անգամ սարքավորումները չեն աշխատեցնում:

- Բուժհիմնարկները եւս իրենց հերթին բախվում են տարբեր խնդիրների: Նույն՝ վառելիքի պակասը մեծ ազդեցություն ունի այստեղ եւս: Ժամեր են լինում, երբ էլեկտրականություն չի լինում, ինչը խաթարում է աշխատանքը: Դեղորայքի ապահովում եւս չկա: Մի քանի օրվա պաշար է առկա: Սրանով պայմանավորված՝ ոչ ծայրահեղ դեպքերում բուժօգնություն մարդիկ պարզապես չեն ստանում, որովհետեւ առկա պաշարները պահվում են ծայրահեղ ծանր դեպքերի համար: Վիրահատություններ չկան, որովհետեւ չկան համապատասխան միջոցներ: Խնդիրներ կան նաեւ Մոր եւ մանկան առողջության կենտրոնում, ծննդատներում: Կան ահազանգեր, որ թերսնման պատճառով, ինչպես նաեւ ոչ պատշաճ դեղորայքի անհրաժեշտությամբ պայմանավորված, ինչու չէ՝ նաեւ սթրեսային վիճակով պայմանավորված՝ Արցախում աճել են նաեւ վիժման ցուցանիշները: Պատճառները շատ տարբեր են: Իրավիճակն աղետալի է:

- Այժմ կտրոնային համակարգը գործո՞ւմ է, մարդկանց կտրոններով ի՞նչ ապրանքներ են բաժանում:

- Ոչ, չի գործում կտրոնային համակարգը: Պետք է ապրանք ունենաս, որ կտրոնային համակարգն էլ գործի: Չկա ապրանք՝ չկա կտրոնային համակարգ: Խանութներում ոչինչ չկա:

- Նաեւ տեղեկացանք, որ օգոստոսից Արցախում փակվելու են մանկապարտեզները:

- Այո, օգոստոսից չեն գործի նաեւ մանկապարտեզները, որովհետեւ մանկապարտեզներում առկա սնունդը չի կարելի համարել նորմալ: Երեխաներն ուտում են այն, ինչ կա, դա էլ բավարար չէ, որպեսզի սնունդը կրթական հաստատություններում համարենք նորմալ:

Ամբողջական հոդվածը՝«Հրապարակ օրաթերթ»-ի այսօրվա համարում։

դիտվել է 195 անգամ
Լրահոս
Լոս Անջելեսի սպանության և ինքնասպանության դեպքից հետո հայ ընտանիքի հարազատները դրամահավաք են սկսել Շտապ․ Նիկոլը միայն 27 դպրոց Սյունիքում է փակում․ աղետալի թվեր․ Հայկ Նահապետյան (video) Օդի ջերմաստիճանը կբարձրանա Սա լոկ քաղաքավարություն չէ, այլ քաղաքականություն, որն այս փուլում Հայաստանի շուրջ ծավալվում է շատ նուրբ շերտերով Չեխական պարբերականն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի` Վացլավ Հավելի մրցանակի առաջադրմանը Փաշինյա՛ն, էս սննկացման, ավերի համար դու ի՞նչ պատասխան ես տալու․ Գագիկ Ծառուկյան (video) Կոչ ենք անում հունիսի 7-ին չվախենալ, չզլանալ և, ի գինս ամենի, մասնակցել ընտրություններին․ «Կամք» #ՈՒՂԻՂ․ Պուտինի զանգը Փաշինյանին՝ պատժելուց առաջ․ Սուրեն Սուրենյանց (video) Մեծ սնանկացում է լինելու. գյուղացիները անելանելի վիճակում են հայտնվելու. Հայկ Նահապետյան (video) Սամվել Կարապետյա՛ն, հատուկ ձեզ եմ ասում․ ինչ է մեզ սպառնում (video) «Էս թարախը ժողովրդի միսը կերել է»․ քաղաքացին՝ Փաշինյանի մասին (video) «Էս մուտիլովշիկ, խաբեբա Նիկոլը ո՞նց է ավարտել դպրոցը, ես զարմանում եմ»․ քաղաքացի (video) Ռոսսելխոզնադզորը սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ձկան և ձկնամթերքի արտահանման նկատմամբ Հրկիզել են ընդդիմադիր բլոգեր Արմեն Ալեքսանյանի մեքենան (video) Հայաստանի ընտրությունները և ՌԴ-ի արձագանքը. Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել РБК-ին #ՈՒՂԻՂ․ Մի սարսափելի նվեր ունեմ Նիկոլի համար․ Նաիրա Զոհրաբյան (video) Ի՞նչ են հայտարարագրել Հայաստանի շնորհապետական կուսակցության թեկնածուները. Hetq.am Այն վտանգները, որոնց մասին այսօր խոսում են ոչ միայն ընդիմադիր քաղաքական ուժերը, այլև մեր մտավորականներն ու երկրի սթափ միտք ունեցող քաղաքացիները, լիովին իրական են. Տիգրան Դումիկյան Ավարտվել է ՀՀ ԱԱԾ շենքի մոտ ահաբեկչություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Եկեղեցին անխափան շարունակում է իր փրկագործ առաքելությունը՝ ի փառս Աստծու և ի շինություն հավատացյալ ժողովրդի. Իսահակ Սրբազան Մեր պարտականությունն է անել ամեն ինչ, որ դուք ապրեք անվտանգ և հանգիստ Հայաստանում Ավելի ուղիղ, ավելի բաց հայտարարություն Հայ Առաքելական Եկեղեցին անել չի կարող Նիկոլը երկիրը խորտակում է, կործանում է մեզ․ քաղաքացի (video) Թայֆուն է մոտենում․ չեղարկվել են հարյուրավոր ավիաչվերթներ «Էս շիզոֆրենիկից բացի բոլորն էլ կարան երկիրը պահեն․ Նիկոլն Ալիևի ոտքի տակի հողն է».արևաբույրցի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am