Եթե Հայաստանը Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս, ապա միջազգային հանրությանն այլ տարբերակ չի մնում, քան նույնը կատարելը

«Փաստ» օրաթերթը գրում է. Տպավորություն է, որ հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումից հետո խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացը նոր փուլ է թևակոխել։ Պարզ է, որ այդ պայմանագիրը չի կարող կնքվել այն դեպքում, եթե հանրությունը դեմ հանդես գա դրան ու կոշտ քայլեր ձեռնարկի՝ հաշվի առնելով, որ դրանով արձանագրվելու է Հայաստանի երկրորդ կապիտուլ յացիան։ Ուստի, այն նախապատրաստելու համար հանրային ընկալումների վրա ազդելու կամ հասարակության մոտեցումները փոխելու խնդիր կա։ Պատահական չէ, որ գրեթե համաժամանակյա մի կողմից Ալիևն է հարցազրույցներ տալիս ու ասուլիս հրավիրում, իսկ մյուս կողմից էլ՝ Փաշինյանն է հարցազրույցներ տալիս ու ասուլիս հրավիրում։

Ընդ որում, ՀՀ իշխանությունների կողմից հնչող հիմական ուղերձն այն է, թե հայկական կողմը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը։ Ու հետաքրքրականն այն է, որ Փաշինյանն ու իր թիմակիցները անընդհատ կրկնում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին իրենց հայտարարությունը, որպեսզի այն մեր հանրության շրջանում այլևս տարօրինակ չթվա ու հուզական պոռթկման պատճառ չդառնա։ Իսկ խաղաղության պայմանագրում այս իշխանությունների կողմից ընդունված իրողությունը պետք է արձանագրվի, իսկ դրա այլընտրանքը ներկայացվում է նոր պատերազմը։ Դրա համար էլ Փաշինյանը հանրությանն անընդհատ վախի մեջ է պահում նոր պատերազմի բռնկման հեռանկարով՝ հատուկ ընդգծելով, որ միայն երեք օր հրադադարի ռեժիմը չի խախտվել։

Գրեթե նույն ուղերձները հնչում են նաև Ադրբեջանի նախագահի կողմից։ Ալիևն արձանագրում է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86 600 քառակուսի կիլոմետրի վրա, ինչը ներառում է Լեռնային Ղարաբաղը և ութ «անկլավները» Հայաստանի տարածքում։ Ալիևը նկատում է, թե այդպիսի հանգրվանի Ադրբեջանը կարողացավ հասնել ուժի միջոցով, ու, կրկին շեշտելով ռազմական ուժի դերակատարությունը, չի բացառում նաև նոր պատերազմի հավանականությունը։ Ըստ Ալիևի, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ ՀՀ իշխանությունների հայտարարություններից հետո այն պետք է ֆիքսվի նաև հաշտության պայմանագրով։ Ստացվում է, որ Ալիև-Փաշինյան դուետը փորձում է հասնել նրան, որ հայ հասարակությունը համակերպվի պայմանագրի այդպիսի բովանդակության հետ։ Բայց այս գործընթացում մի շարք նրբություններ ևս կան, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել։

Հայաստանի իշխանությունները հայտարարում են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչման մասին, սակայն Ադրբեջանի նախագահի կողմից այդպես էլ որևէ հայտարարություն չհնչեց Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ։ Ընդհակառակը, Ադրբեջանից շարունակում են հայտարարություններ հնչել ադրբեջանցիների՝ «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի անհրաժեշտության մասին, իսկ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» նամակներ է հղում տարբեր միջազգային կառույցների։ Մյուս կողմից էլ՝ տաք է պահվում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման։ Փաստացի Հայաստանի տարածքային ամբողջականությունը ոչ միայն խախտված է Ադրբեջանի կողմից, այլև Բաքուն շարունակում է տարածքային հավակնություններ ներկայացնել։

Բայց ամենաուշագրավն այն է, որ Ալիևն իր հարցազրույցում հատուկ շեշտում է, թե միջազգային հանրությունը ժամանակին երբեք չէր հայտարարում, որ ճանաչում են Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ ՀՀ իշխանությունների՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ հայտարարություններից հետո իրավիճակ է փոխվել։ Բայց ՀՀ իշխանությունները փորձում են հակառակը ներկայացնել, թե իբր միջազգային հանրությունն է իրենց ստիպել իջեցնել Արցախի հարցում նշաձողը, թե միջազգային հանրությունը երբեք կասկածի տակ չի դրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ «Եթե միջազգային հանրությունը ԼՂ-ն համարում է Ադրբեջանի մաս, մենք ո՞նց ենք միջազգային հանրության դեմ կռիվ տալու»,հայտարարում է Փաշինյանը։ Բայց փաստն այն է, որ եթե միջազգային հանրությունն Արցախը համարում էր Ադրբեջանի մաս, ապա ինչպե՞ս է ժամանակին ներկայացվել հակամարտության կարգավորման «Ընդհանուր պետության» տարբերակը, որն ընդգծում էր Արցախի սուբյեկտայնությունը։ Ըստ էության, միջազգային հանրությունն ընդունելու է այն մոտեցումները, որոնք բխելու են Հայաստանի դիրքորոշումներից։

Այսինքն, եթե Հայաստանը Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս, ապա միջազգային հանրությանն այլ տարբերակ չի մնում, քան նույնը կատարելը։ Նախկինում միջազգային հանրությունը նման դիրքորոշում չէր կարող հայտնել, քանի որ Հայաստանի նախկին իշխանությունները պայքարում էին Արցախի ինքնորոշման համար, իսկ Ալիևը երբեք չէր համարձակվի ուժի դիրքերից հոխորտալ Հայաստանի հասցեին ու տարածքային պահանջներ ներկայացնել։ Դեռ ավելին, Ադրբեջանի բռնապետ նախագահի համար ՀՀ գործող իշխանությունները կարծես թե ճակատագրի նվեր լինեն, քանի որ տարիներ շարունակ ինքը պարտվածի ու խեղճացածի դիրքերից է հանդես եկել, իսկ հիմա իրավիճակը կտրուկ փոխվել է։ Այդուհանդերձ, Ալիևի վախերը ՀՀ նախկին իշխանությունների հետ կապված դեռևս պահպանվում են, քանի որ իր գրեթե բոլոր հարցազրույցներում նա զգուշացնում է Հայաստանի «ռևանշիստական» ուժերին ու նույնիսկ հատուկ ընդգծում, որ ինքն ունի նաև Թուրքիայի աջակցությունը, որպեսզի այդ ուժերը չփորձեն գլուխ բարձրացնել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 406 անգամ
Լրահոս
Լոս Անջելեսի սպանության և ինքնասպանության դեպքից հետո հայ ընտանիքի հարազատները դրամահավաք են սկսել Շտապ․ Նիկոլը միայն 27 դպրոց Սյունիքում է փակում․ աղետալի թվեր․ Հայկ Նահապետյան (video) Օդի ջերմաստիճանը կբարձրանա Սա լոկ քաղաքավարություն չէ, այլ քաղաքականություն, որն այս փուլում Հայաստանի շուրջ ծավալվում է շատ նուրբ շերտերով Չեխական պարբերականն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի` Վացլավ Հավելի մրցանակի առաջադրմանը Փաշինյա՛ն, էս սննկացման, ավերի համար դու ի՞նչ պատասխան ես տալու․ Գագիկ Ծառուկյան (video) Կոչ ենք անում հունիսի 7-ին չվախենալ, չզլանալ և, ի գինս ամենի, մասնակցել ընտրություններին․ «Կամք» #ՈՒՂԻՂ․ Պուտինի զանգը Փաշինյանին՝ պատժելուց առաջ․ Սուրեն Սուրենյանց (video) Մեծ սնանկացում է լինելու. գյուղացիները անելանելի վիճակում են հայտնվելու. Հայկ Նահապետյան (video) Սամվել Կարապետյա՛ն, հատուկ ձեզ եմ ասում․ ինչ է մեզ սպառնում (video) «Էս թարախը ժողովրդի միսը կերել է»․ քաղաքացին՝ Փաշինյանի մասին (video) «Էս մուտիլովշիկ, խաբեբա Նիկոլը ո՞նց է ավարտել դպրոցը, ես զարմանում եմ»․ քաղաքացի (video) Ռոսսելխոզնադզորը սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ձկան և ձկնամթերքի արտահանման նկատմամբ Հրկիզել են ընդդիմադիր բլոգեր Արմեն Ալեքսանյանի մեքենան (video) Հայաստանի ընտրությունները և ՌԴ-ի արձագանքը. Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել РБК-ին #ՈՒՂԻՂ․ Մի սարսափելի նվեր ունեմ Նիկոլի համար․ Նաիրա Զոհրաբյան (video) Ի՞նչ են հայտարարագրել Հայաստանի շնորհապետական կուսակցության թեկնածուները. Hetq.am Այն վտանգները, որոնց մասին այսօր խոսում են ոչ միայն ընդիմադիր քաղաքական ուժերը, այլև մեր մտավորականներն ու երկրի սթափ միտք ունեցող քաղաքացիները, լիովին իրական են. Տիգրան Դումիկյան Ավարտվել է ՀՀ ԱԱԾ շենքի մոտ ահաբեկչություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Եկեղեցին անխափան շարունակում է իր փրկագործ առաքելությունը՝ ի փառս Աստծու և ի շինություն հավատացյալ ժողովրդի. Իսահակ Սրբազան Մեր պարտականությունն է անել ամեն ինչ, որ դուք ապրեք անվտանգ և հանգիստ Հայաստանում Ավելի ուղիղ, ավելի բաց հայտարարություն Հայ Առաքելական Եկեղեցին անել չի կարող Նիկոլը երկիրը խորտակում է, կործանում է մեզ․ քաղաքացի (video) Թայֆուն է մոտենում․ չեղարկվել են հարյուրավոր ավիաչվերթներ «Էս շիզոֆրենիկից բացի բոլորն էլ կարան երկիրը պահեն․ Նիկոլն Ալիևի ոտքի տակի հողն է».արևաբույրցի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am