Հայեր, դիմացե՛ք, Ադրբեջանում ձեզ ուզում են տեսնել մահացած և վերջ. Ալեքսանդր Լապշին

Ադրբեջանը դեռ 1988-ին սկսել էր ահաբեկություն Սուբգայիթի, Բաքվի ու Ղարաբաղի հայերի դեմ՝ նացիստական juden frei սխեմայով, բայց հայերի, այլ ոչ թե հրեաների վերաբերյալ։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը։ «Ամոթ է խոստովանել, բայց մինչ ադրբեջանական բանտում հայտնվելը ես ազնվորեն կարծում էի, որ ղարաբաղյան հարցը վիճելի է ու պիտի լուծվի Ադրբեջանի սահմանները հարգելով։ Ինչ ապուշն էի ես։ Ադրբեջանը դեռ 1988-ին սկսեց ահաբեկել հայերին Սումգաիթում, Բաքվում, Ղարաբաղում՝ նացիստական «juden frei» (հրեաներից մաքրած) սխեմայով, սակայն ոչ թե հրեաների, այլ հայերի հանդեպ կիրառմամբ։ Այնուամենայնիվ, հրեաների 95 տոկոսը փախավ Ադրբեջանից նույն ժամանակ, փորձանքից հեռու՝ կավարտեն հայերի հետ, կսկսեն ազատվել հրեաներից։ Գենետիկ հիշողություն է։ Իսկ այսօր հրեաներին Ադրբեջանում շատ սիրում են՝ իհարկե, որովհետև այնտեղ հրեաներ չկան, մի քանի հազար, նախկին մոտ 100 հազարից», – նշել է նա։ Լապշինը հատուկ ընդգծել է, որ մեղադրական եզրակացությունում նշվում էր, թե նա Ղարաբաղն Արցախ է անվանել։ «Օրուցերեկ հանդուրժողականությունից խոսացող Ադրբեջանը Ղարաբաղի հայկական անունն ապօրինի է համարում։ Այսինքն, հայերենն օրենքից դուրս է, հայերենով խոսել հայերին չի կարելի, սեփական կրոն ունենալ չի կարելի ու ընդհանրապես, ըսկ քննիչ Թալիբովի, «ցեղասպանություն չի եղել՝ եթե թուրքերը մորթեին նրանց, քիչ գլխացավ կունենայինք»։ «Հայեր, պինդ կացեք։ Այս մարդիկ ձեզ ուզում են տեսնել մեռած՝ ու վերջ։ Ու եթե Հայաստանի թուլացման կամ բանակցությունների հետևանքով դուք Ղարաբաղը կորցնեք, իմացեք՝ նրանք կգան ձեզ մորթելու», – եզրափակել է նա։

դիտվել է 81 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am