Արցախի պետնախարարի կոշտ պատասխանը Նիկոլին (video)

«Ավելի քան 7 ամիս է արցախահայությունը պայքարում է կյանքի, իր պատմության, ներկայի ու ապագայի, իր տեսակի պահպանության, համայն հայության արժանապատցվության, իրավունքի համար»,- Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաքին հայտարարեց Արցախի Հանրապետության պետնախարար գուրգեն Ներսիսյանը:

Նա նշեց, որ տասնամյակներ շարունակ Ադրբեջանը վարել է Արցախը էթնիկ զտման քաղաքականություն և այսօր անցել է իր հանցավոր ծրագրերի իրագործմանը:

«Պլանավորման, ծրագրավորման ու նախապատրաստության փուլերը վաղուց ավարտվել են և սկսվել է ոճրագործությունն իրագործելու շրջանը։ Ավելի քան 7 ամիս է Արցախի ժողովուրդը ենթարկվում է ֆիզիկական ու հոգեբանական բռնության, խոշտանգման: Արցախի ժողովրդին կանգնեցրել են սովի առաջ, զրկում են այսօր և վաղը ապրելու, գոյատևելու տարրական հնարավորություններից ու պայմաններից: Այս ամենի նպատակը Արցախում կյանքն անտանելի դարձնելն է, արցախցուն տարագիր դարձնելն է: Հույս ունենալով, որ միջազգային հանրությունը, համայն հայությունը և ՀՀ-ն կձեռնարկեն Արցախի ժողովրդին էթնիկ զտումից զերծ պահելու որևէ քայլ, Արցախի ժողովուրդը հերոսաբար ու համբերատար կրել է բոլոր զրկանքները:

Սակայն ժամանակը ցույց տվեց, որ միջազգային հանրության պասիվությունն ու Հայաստանի զիջողականությունը լրացուցիչ խթան հանդիսացան և խրախուսեցին Ադրբեջանին դիմելու էլ ավելի կոշտ ու ծայրահեղ քայլերի, այդ ամենին զուգահեռ նսեմացնելով միջազգային հանրության ու միջնորդ երկրների հեղինակությունը: Այդ պատճառով Արցախում սկսվեց համաժողովրդական շարժում, որը պետք է հիմք դառնա մեր զարթոնքին ու համախմբմանը և այն արդեն իրականություն է:

Սիրելի՛ հայրենակիցներ, ուզում եմ խոնարհվել ձեր առաջ, ձեր հաստատակամության, ձեր կամքի ու տոկունության համար: Թեև ամեն օր սպասում եք, թե երբ կվերջանա այս մղձավանջը, բայց և հասկանում եք, որ այս պայքարը երկար է տևելու։

Մենք կարողացել ենք անել ամենակարևորը՝ վերահաստատել ու ապացուցել, որ Արցախը և Արցախի ժողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում։ Երբե՛ք։ Ո՛չ այսօր, ո՛չ էլ վաղը։ Սա քմահաճույք չէ, սա Արցախի ժողովրդի գոյության անբացատրկելի նախապայմանն է»,- ասաց Ներսիսյանը ։

Նա հայատարեց, որ 2023 թվականին Արցախի շրջափակման ընթացքում Արցախի ժողովուրդը կազմակերպել է ավելի մեծ ծավալի գյուղատնտեսական աշխատանքներ, քան 44-օրյա պատերազմին հաջորդած երկու տարիներին ու այդ ամենը կատարվել է Ադրբեջանի ԶՈւ կրակի տակ. «Մեր աշխատանքի արդյունքն է, որ ապրելով ավելի քան 40 օր լիակատար շրջափակման պայմաններում, Արցախի ժողովուրդը կարողանում է գտնել որոշակի սնունդ սովի չմատնվելու համար։

Ցավոք, արդեն տևական օրեր են հասկանալի պատճառներով հնարավորություն չունենք նվազագույն մթերք մեր բնակիչներին հասցնել, բերքը հավաքել, հիվանդին հիվանդանոց հացնել։ Այս ամենի մեղավորը Ադրբեջանն է։ Կարծում եմ՝ Արցախի ժողովուրդն այստեղ մեղքի բաժին չունի։ Այո, ՀՀ ժողովուրդը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ֆինանասկան աջակցություն է ցուցաբերում Արցախի ժողովրդին, որի համար մեր մեծ երախտագիտությունն ենք հայտնում, բայց այդ միջոցները շրջափակման ընթացքում բացառապես օգտագործվել են մեր քաղաքացիների գոյությունը պահպանելու համար։ Պատարստ եմ մանրակրկիտ հաշվետվություն ներկայացնել յուրաքանչյուր դրամի համար։

Ինչ վերաբերում է մեր հայրենակիցների կողմից Հայատսանում իրակամացվող իրազեկող ակցիաներ կազմակերպելուն, դրանք որևէ տեղից չեն կառավարվում, օրհասկան պահին տարագիր արցախցիների գուցե հուսահատ քայլերն են, բայց համոզված ենք, որ ՀՀ ժողովուրդը համաձայն չէ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու և որևէ մեկին նման լիազորություն չի տվել և հարկ եղած դեպքում պատրաստ է հայտարարել դա»։

Գուրգեն Ներսիսյանը նաև Արցախի ժողովրդի անունից դիմեց ՀՀ իշխանություններին. «Արցախի ժողովրդի ճակատագիրը կարող է որոշվել միայն Արցախի ժողովրդի կողմից, որևէ մեկը լիազորված չէ մեր անունից որոշելու մեր ապագան, իսկ արցախի խաղաղասեր ժողովուրդը պատրաստ է ստանձնել իր բաժին պատասխանատվությունը այդ հակամարտության կարգավորման գործընթացում։

Արցախն ու Արցախի ժողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում։

Անընդունելի է Հայաստանի կողմից Արցախը և Արցախի ժողովրդին Ադրբեջանի կազմում ճանաչելու ցանկացած բանավոր կամ գրավոր հայտարարություն։ Ինչպես վկայում են տեղի ունեցող իրադարձությունները, դրանք կործանարար են Արցախի համար և նպաստում են Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ նորանոր հանցանքներ կատարելուն։

Արցախը չի կարող դիտարկվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, քանզի այն վաղուց կայացած քաղաքական միավոր է։

Արցախի ժողովրդի ինքնապահանությունն ու դրա հրամայականով ինքնորոշման իրավունքի իրացումը համայան հայության կամարատահայտությունն է որևէ մեկը որևէ իշխանություն Արցախի, Հայաստանի և աշխարհասփյուռ հայերի անունից լիազորված չէ զիջելու Արցախի ժողովրդի իրավունքներն ու ընդունելու որոշում Արցախը հոշոտելուն պատրաստ Ադրբեջանի մաս ճանաչելու մասին»։

դիտվել է 949 անգամ
Լրահոս
«Անամոթնե՛ր․ Պապիկյան Սուրո՛,շաքեցի կնոջ երեխաներին բերելու ենք ձեր տուն, դու՛ ես պահելու»․ Գևորգյան (video) Մարմինը հողակույտի միջոցով թաքցրել ենք թուրքից․ զոհվածի հարազատը սարսափելի մանրամասներ հայտնեց (video) Փաշինյանին մենք երեկ ստիպեցինք․ նա գնալու է այդ քայլին․ Տիգրան Աբրահամյան (video) Ինչ է արել ԱԱԾ պետը Բաքվում․․․ Ռուզան Ստեփանյան (video) «Հանցագո՛րծ»․ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանի այսօրվա խոսքը Մեդվեդևին ուղղված անպատասխան չի մնա․ տուժելու ենք․ Լևոն Քոչարյան (video) Եղանակն առաջիկա օրերին Իրանի զինված ուժերը շարքից հանել են ԱՄՆ 81 ռազմական օդանավ. Արաղչի Սա որակել որպես սովորական հանցագործություն՝ չգիտեմ, ոչ մի նորմալ տրամաբանության մեջ չի տեղավորվում. Քոչարյան Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկ #ՈՒՂԻՂ․ Ալիևին տեսնելուց առաջ Փաշինյանը երեկ «խանգարմունքի մեջ ընկավ»․ ի՞նչ է սպասվում․ քաղաքագետ (video) ԱՄՆ-ում մահապատժի անհաջող իրականացումից հետո ուշքի եկած Քրիստա Փայքը «զայրացած և շփոթված» է Խնամակալության ինստիտուտը պատշաճ չի գործում․ խախտումներ՝ Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոնում Ըստ Չավուշօղլուի՝ անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է Լրագրողը ձայնագրություն միացրեց ու «պատին դեմ տվեց» Փաշինյանին․․․ (video) Ես էլ ձեզ եմ ասում․ Փաշինյանի արագանքը՝ Մեդվեդևին (video) Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Պարոն Կարապետյա՛ն, ստիպե՛ք Նիկոլ Փաշինյանին այս հարցը լուծի․ Ռուզան Ստեփանյանի փաստերով խոսքը (video) Թուրքիայում բնակելի շենք է փլուզվել Զոհվածների ու անհետ կորածների հարազատների ուղիղ պահանջները․ ի՞նչ ասացին նրանք Նարեկ Կարապետյանին (video) Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակն այս պահին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am