Բաքվում ընդդեմ Արցախի «ռազմական գործողության» սցենարներն են մտմտում

Այսօր Մոսկվայում հանդիպում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։ Սերգեյ Լավրովը, Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը եռակողմ բանակցություններից բացի նաև երկկողմ հանդիպումներ կունենան։

Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության համաձայն, բանակցությունների ընթացքում արտգործնախարարները «կվերլուծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի դեէսկալացիայի ուղիները» և եռակողմ պայմանավորվածությունների կատարմանն ուղղված քայլերը։ «Հատուկ ուշադրություն կհատկացվի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի պատրաստմանը, մնացյալ հարցերի որոնմանը, ինչին Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել», - հայտարարել է պաշտոնական Մոսկվան։

Ռուսաստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ, նախարարները կքննարկեն նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մյուս առանցքային ուղիները, այդ թվում՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատումը»։

Ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչությունը նաև տեղեկացնում է՝ Բայրամովի և Միրզոյանի հետ առանձին հանդիպումներում Լավրովը նախատեսում է կենտրոնանալ «քաղաքական, առևտրի, տնտեսական և հումանիտար ոլորտների հարցերի քննարկման վրա»։

Ռուսաստանյան հանդիպումը տեղի է ունենում խիստ կարևոր իրավիճակում...

Բրյուսելի հովանու ներքո տեղի ունեցած բանակցություններից հետո` Արցախում արդեն լիակատար հումանիտար ճգնաժամ է, գումարած` Բաքվի պահանջները էլ ավելի են ինտենսիվացել, պատերազմի վտանգը գնալով մեծանում է, Փաշինյանը արդեն բաց խոսում է պատերազմի վերսկսվելու մասին:

Իրենց հերթին Ադրբեջանի լրատվականներն արդեն բացեիբաց հոդվածներ են հրապարակում Արցախում մոտալուտ ռազմական «հատուկ օպերացիայի» իրականացման ծրագրերի մասին:

Ալիևը հերթական անգամ պահանջներ է ներկայացրել Հայաստանին:
«Խաղաղության պայմանագրի համար Հայաստանը պետք է ոչ միայն հայտարարի, այլև ստորագրի, որ ճանաչում է Ղարաբաղն ու ութ անկլավները Ադրբեջանի կազմում»,- չինական Media Group media corporation-ին ասել է Ադրբեջանի նախագահը։ Իլհամ Ալիևն ընդգծել է՝ այդ դեպքում պայմանագիրը կարող է ստորագրվել մոտ ապագայում։

«Հայաստանն արդեն շատ կարևոր հայտարարություն է արել, և ոչ միայն ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը անցած հոկտեմբերին, այլև այս մայիսին հստակեցրել, որ ճանաչում են Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, ինչպես մենք էինք պահանջել։ Նրանք ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քառակուսի կմ, ինչը նշանակում է Ղարաբաղը և ութ ադրբեջանական անկլավները ներառյալ։ Դրանից հետո մնացել է մեկ բան, որ դա ամրագրվի թղթի վրա և ստորագրվի», - ասել է Ալիևը։

Ընդ որում, խոսելով Ղարաբաղի հայերի մասին, Ալիևը կրկին պնդել է, թե հավելյալ միջոցառումների ու երաշխիքների կարիք ամենևին չկա․ Ադրբեջանի սահմանադրությունը լիուլի բավարար է նրանց իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար:

«Հայերը, որոնք ապրում են Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում, կունենան նույն իրավունքներն ու անվտանգության երաշխիքները, ինչ Ադրբեջանի ցանկացած այլ քաղաքացի», - ասել է նա։

Հայաստանի նախագահն, իր հերթին, հարցազրույց է տվել տեղական «Լա ռեպուբլիկա» պարբերականին, ընդգծելով, որ Բաքվի հռետորաբանությունը ագրեսիվ է և մտահոգիչ։ «Պատերազմը կարող է սկսվել ցանկացած պահի», - պնդել է Վահագն Խաչատուրյանը, կրկին նշելով, թե Բաքուն ուզում է հայաթափել Լեռնային Ղարաբաղը։

Ժամեր անց Իտալիայում Ադրբեջանի դեսպանը նույն թերթում պատասխանել է Հայաստանի նախագահին ու կրկին մեղադրել հայկական կողմին ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ։ Չնայած պաշտոնական Երևանի շարունակական հայտարարություններին, թե Հայաստանը Լեռնային Ղարաբաղում զինվորներ չունի, ադրբեջանցի դեսպանը գրել է՝ «տասը հազար հայ զինվորականներ դեռ դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքից, և ադրբեջանական ութ գյուղեր դեռ մնում են օկուպացիայի տակ»։

Ադրբեջանի իշխանական հռետորաբանությանը միացել են նաև «անկախ» վերլուծաբաններն ու լրատվամիջոցները։ Ընդդիմադիր հայացքներով հայտնի «Թուրանի» խմբագիր Շահին Հաջիևը գրել է՝ «Ղարաբաղում ապօրինի խմբավորումների դեմ սպասվող ռազմական գործողությունը վերջին շաբաթներին ամենից շատ քննարկվող թեմաներից է, և միայն ժամանակի հարց»։ «Քարտեզի վրա վերլուծելով առաջիկա գործողության պարամետրերը՝ ռազմական փորձագետները նշում են դրա առավել տրամաբանական տարբերակները», - գրում է «Թուրանի» խմբագիրը, մատնանշելով՝ քանի մարդ է ապրում Լեռնային Ղարաբաղում, քանի զինվոր ու ինչպիսի զինտեխնիկա կա այնտեղ՝ իրենց հաշվարկներով, Արցախի որ համայնքները կարող են հայտնվել հարձակման թիրախում և ինչպես։

Զուգահեռ ադրբեջանցի վերլուծաբանները շարունակում են պնդել՝ Ղարաբաղի հայերի համար բաց է Աղդամով օգնություն ստանալու հնարավորությունը, չթաքցնելով, որ դա նպատակ ունի ճանապարհ բացել ինտեգրման համար։

«Եթե հայ համայնքը ընդունի մարդասիրական օգնությունը, դա նախադեպ կստեղծի, գուցե ոչ զանգվածաբար, որ նրանք նաև Ադրբեջանի քաղաքացիությունն ընդունեն մոտ ապագայում», - Թվիթերում գրել է քաղաքական վերլուծաբան Ֆուադ Շահբազը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1992 անգամ
Լրահոս
Իջևանի սահմանամերձ գյուղերում Ադրբեջանի տեղանուններ են գրվում․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանն է այն մարդը, որ կարող է ստեղծված իրավիճակում ելք գտնել. Իշխան Սաղաթելյան (video) Միրզոյանը կնոջն էլ է տարել գործուղման. ովքե՞ր են մեկնել ԱՄՆ` Փաշինյանի հետ. «Արմլուր» Թուրքիայում զինված անձը կրակ է բացել դպրոցի շենքի ուղղությամբ․ կան տուժածներ Փաշինյանի դիմաց շատ կոշտ դրել են՝ ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացրու, թե չէ․․․ Իշխան Սաղաթելյան (video) Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ» Թրամփը Նյու Յորքում կհանդիպի Զելենսկու և այլ պաշտոնյաների հետ Սարսափելի է․ նայեք՝ ինչ է այսօր Ադրբեջանը ասում․ Փաշինյանը մեզ զոհից սարքեց ագրեսոր. Սաղաթելյան (video) Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Փաշինյանն ազդարարեց Եկեղեցու դեմ պայքարի նոր փուլը. Հարստացող պաշտոնյաներ, թալանվող ժողովուրդ (video) Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում կմատուցվի ուխտի Սուրբ և Անմահ Պատարագ ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է հեռանան տարածաշրջանից և ազատեն Իրանն իրենց «զզվելի և հանցավոր ներկայությունից»․ ԻՀՊԿ Արտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտին Այսօր քննարկվելու է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներ Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Ամառը չի նահանջում․ նորից տաք օրեր են սպասվում․ Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (video) ՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում ոչնչացրել է 45 անօդաչու սարք ՌԴ-ն մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերը Հայաստանը ռուսաստանցիների համար ամանորյա տոներին ամենաէժան ուղղությունների ցանկում է հայտնվել Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը Ալեքսանդր Լապշինը 5 տարի հետո խոստովանեց ճշմարտությունը․ Հոխիկյան Արցախցիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am