Պաշտպանությունը բողոքարկել է Արամ Պետրոսյանի դատավճիռը
Պաշտպանությունը վիճարկել է գործարար Արամ Պետրոսյանի նկատմամբ կայացված դատավճիռը, որը 12 տարվա բանտարկության է դատապարտվել Մոսկվայի «Սիթի-բանկի» մասնաճյուղում պատանդներ վերցնելու համար: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է փաստաբան Ստանիսլավ Մալցեւը:«Մենք բողոք ենք ներկայացրել ՌԴ գերագույն դատարան, որում խնդրում ենք մեղմել դատավճիռը և արդարացնել Պետրոսյանին «ահաբեկչական գործողություն» հոդվածով»,- ասել է պաշտպանյալը:
