Հավաքված պարենամթերքն Արցա՛խ հասցրեք․ ցուցարարը՝ ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցչին նամակ փոխանցեց (video)

«Բացում» նախաձեռնության անդամներն այսօր՝ հուլիսի 24-ին, Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել:

Նրանք ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակին են հանձնել դիմում-նամակ՝ Արցախը Հայաստանին և աշխարհին կապող Բերձորի միջանցքի վերաբացման վերաբերյալ։

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համակարգող Նիլս Սքոթին ուղղված նամակում ասվում է. «Բացում» նախաձեռնությունը հիմք ընդունելով ՄԱԿ Կանոնադրության նպատակները, սկզբունքներն ու դրույթները, որոնք վերաբերում են միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության ժողովրդին, քանի որ վերջինս հանդիսանում է սեփական ինքնորոշման համար պայքարող ժողովուրդ,

դատապարտելով 2022-ի դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի ձեռամբ Լաչինի` Բերձորի, միջանցքը կեղծ էկոակտիվիստների կողմից արգելափակելը, իսկ սույն թվականի ապրիլի 23-ից միջանցքում անցակետ տեղակայելը, խիստ մտահոգված լինելու նաեւ սույն թվականի հունիսի 15-ից հումանիտար բեռների լիարժեք արգելափակման ժամ առ ժամ վատթարցող հումանիտար աղետի փաստով,

հղում անելով ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին ՄԱԿ 1948 թվականի դեկտեմբերի 9-ի կոնվենցիայի երկրորդ հոդվածում շարադրված գործողություններին, որոնց ակնհայտ գործողություններին է այսօր ականատես լինում ողջ միջազգային քաղաքակիրթ հանրությունը Արցախում եւ Արցախի շուրջը,

հիշատակելով Արդարադատության միջազգային դատարանի մի շարք իրավապարտադիր որոշումների պահանջները Լաչինի միջանքի ապաարգելափակման ու վերագործարկման առնչությամբ, հմակարգողներից եւ նախաձեռնությանն աջակցող քաղաքացիների անունից դիմում ենք ձեզ՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց դիմաց հավաքված ողջ հումանիտար բեռը առանց ավելորդ ժամանակ կորցնելու Արցախի ժողովրդին հասցնելու նպատակով:

Հաշվի առնելով ծանրագույն իրավիճակը խնդրում ենք հրատապ կարգով ընդունել հավաքագրված ողջ հումանիտար բեռը եւ փոխադրել Հայաստանից Լաչինի միջանցքով դեպի Արցախի Հանրապետություն:

Այն իրականացնելու թույլտվության տրամադրման ժամանակ ի գիտություն ընդունեք մեր կողմից անհրաժեշտ կամավորական օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը ողջ բեռը ցուցակագրելու, տեսակավորելու եւ փոխադրելու քայլերի շրջանակում»:

Ներկաները վանկարկում էին «Արցախ քեզ հետ ենք», «Բացում, միացում»:

Նշենք, որ ՄԱԿ-ի մոտ արդեն մի քանի օր է քաղաքացիները պաշարներ են բերում, որոնք ՄԱԿ-ի օգնությամբ պետք է կարողանան տեղափոխել Արցախ։

«Շատ են հարցնում, թե ինչպես ենք տեղափոխելու։ Այս ամբողջ շարժումը հենց դրա համար է, որ ճանապարհը բացվի։ Հաճախ ասվում է, որ ՄԱԿ-ը չի կարող քայլեր ձեռնարկել առանց պետության ուղիղ հայցի կամ դիմումի։ Այս ուղղությամբ ևս հետևողական աշխատանք է տարվում։ Մի քանի անգամ փաստաբան Մելանյա Սամսոնյանի հետ այցելել ենք ԱԳՆ, փորձել ենք հասկանալ, թե ով է իրավասուն ԱԳՆ շենքում, որը պետք է առաջ տանի ՄԱԿ-ի հետ բանակցությունները։ Այսօր վերջապես պատասխանատուներից մեկը արձագանքել է, գրի է առել տվյալները, պահանջը քաղաքացիների կողմից»,- ասաց նախաձեռնության անդամ Սեդա Գրիգորյանը։

Նախաձեռնության անդամներից Նարեկ Այվազյանը տեղեկացրեց, որ այսօր ժամը 19-ին Ազատության հրապարակում հավաք են իրականացնելու, լինելու է բաց խոսափողի հնարավորություն:

դիտվել է 171 անգամ
Լրահոս
«Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am