ՀՀ իշխանություններից րոպե առաջ պետք է ազատվել․ ակցիայի մասնակիցը՝ Հակարի կամրջից (video)
Նախօրեին մի խումբ քաղաքացիներ Կոռնիձորից Հակարի կամուրջ տանող ճանապարհին փորձել են վրաններ տեղադրել՝ հաջակցություն շրջափակման մեջ գտնվող արցախցիների: Թեև իրավապահ մարմինների ներկայացուցիչներն ամեն կերպ փորձում էին խոչընդոտել, սակայն նրանց հաջողվել է վրան տեղադրել:
«Կատարվողը ուղղակի մարդու ուղեղի մեջ չի տեղավորվում, մենք գտնվում ենք պաշարման մեջ ոչ միայն Արցախում, այլև Հայաստանում, թշնամին շուտով կհասնի Երևան, ոտքի կանգնելու ժամանակն է»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
