Լոնդոնի մետրոյում պայթյունը ահաբեկչությո՞ւն
Պայթյուն է տեղի ունեցել Լոնդոնի մետրոյի Parsons Green կայարանում: Ականատեսները հայտնել են, որ ռումբը գործել է դույլի մեջ, որը փաթեթով թողել էին գնացքի վագոնում: «Լոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական հրամանատարությունը հետաքննում է մետրոյի «Փարսոնս գրին» կայարանում տեղի ունեցած միջադեպը, այն հայտարարված է ահաբեկչություն»,-ասված Լոնդոնի ոստիկանության Twitter-ում: Ինչպես հայտնել է Daily Express բրիտանիական թերթը, Parsons Green կայարանում հայտնաբերվել է երկրորդ ռումբը: Բրիտանիայի Առողջապահության ազգային համակարգի կայքում, Լոնդոնի մետրոյում ինքնաշեն ռումբից տուժածների թիվը հասել է 22-ի: «Շտապօգնությունը հիվանդանոցներ է տեղափոխել 18 տուժածների, եւս մի քանի մարդ բուժօգնության է դիմել ինքնուրույն»,- ասված է հաղորդագրության մեջ:
